07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն ամեն օր նոր կարգ են սահմանում․ «Հրապարակ»

«Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում, որն այժմ գտնվում է ադրբեջանցիների տնօրինության տակ, ամեն օր նոր կարգ են սահմանում: Մեր հայրենակիցներից մեկն օրերս անցել է այդ ճանապարհով եւ լուսանկարել «Բարի գալուստ, Ադրբեջան» ցուցանակը։ Սա չի վրիպել պոստ պահող ռուսների ու ադրբեջանցիների աչքից: Նրանք կանգնեցրել են մեքենան եւ ասել, որ ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներն իրավունք չունեն լուսանկարել […]

Նազելի Բաղդասարյանն առաջիկայում Շիրակի մարզպետ կնշանակվի. «Ժողովուրդ»

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն առաջիկայում Շիրակի մարզպետ կնշանակվի։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ մարզպետի նման փոփոխության հարցով քննարկում է եղել, ու առաջարկվել է մարզպետ Հովհաննես Հարությունյանին (որ Գյումրու համայնքապետի ընտրությունններում պարտություն կրեց) փոխարինել Բաղդասարյանով։ Մեզ հետ զրուցյում պատգամավոր Բաղդասարյանը, սակայն, նշեց, որ մարզպետի փոփոխության հարցի քննարկումներին ծանոթ […]

Հայաստանի տարածքում թուրքական ալիքներ են հայտնվել. «Ժողովուրդ»

Հայաստանի տարածքում, նաեւ՝ Երեւանում, ռադիոյի հաճախականություններում հայտնվել են թուրքական ալիքներ: Ավելին, մի շարք մարզերում, թուրքականից բացի, հասանելի են դարձել նաեւ ադրբեջանական ալիքներ: Մասնագետն ասում է՝ անհանգստանալ պետք չէ: Ի դեպ, թուրքական եւ ադրբեջանական ռադիոալիքների՝ Հայաստանի տարածքում հայտնվելու մասին քաղաքացիները սկսեցին բարձրաձայնել 44-օրյա պատերազմից հետո: ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարության «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ […]

Այս իշխանությունն արդեն սովորույթ է դարձրել ԱԺ աշխատանքներին ՊՊԾ-ին ներգրավելը․ «Հրապարակ»

«Երեկ ԱԺ-ում հերթական միջադեպը գրանցվեց․ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ակնարկելով ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանին, ամբիոնից հայտարարեց, որ Արցախն ուրացողը դավաճան է։ Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ որոշեց «գողական գնալ»՝ հրահանգեց անջատել Մանուկյանի խոսափողը եւ անվտանգության աշխատակիցներին կարգադրեց, որ նրան հեռացնեն ամբիոնից։ ՊՊԾ 2 աշխատակից մտան ներս եւ Մանուկյանի թեւերից բռնելով՝ քարշ տվեցին դուրս։ Այս իշխանությունն […]

Լիլիթ Մակունցը՝ ԱՄՆ ազդեցության տարածո՞ղ․ «Հրապարակ»

«Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է մի տարօրինակ միջոցառման: Խոսքը «Մերիդիան» կազմակերպության միջոցառման մասին է, որի նպատակն է ԱՄՆ ազդեցության տարածումը եւ դերի հզորացումը ողջ աշխարհի վրա: Դեսպանության էջում գրված է. «Հոկտեմբերի 22-ին ՀՀ դեսպանությունն ընթրիք էր կազմակերպել` Վաշինգտոնի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը համարվող «Մերիդիանի» գլխավոր հանդիսությանն աջակցելու նպատակով: «Մերիդիանի» առաքելությունը դիվանագիտության, գլոբալ […]

Ինչ ունենք Հոկտեմբերի 27-ի գործով իշխանափոխությունից երեք տարի անց. «Ժողովուրդ»

1999-ի հոկտեմբերի 27-ը էլի չորեքշաբթի էր՝ ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի օր, երբ գնդակահարվեցին 8 պետական այրեր՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի եւ վարչապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Մինչ օրս այդ առիթով հարուցված քրգործը հարցականներ ունի: Մոտ երկու տարի առաջ՝ 2019-ի դեկտեմբերին, ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել էր հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրի՝ […]

Դավիթ Տոնոյանի քրգործով բոլորը կմնան կալանքի տակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները, ինչպես նաեւ դատական համակարգի ներկայացուցիչները որոշել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական գործով բոլորին պահել կալանքի տակ: Նշենք, որ երկու օր առաջ Վերաքննիչ բողոք է ներկայացրել 2009-ից մինչեւ 2019-ը ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանի պաշտպանը, որ նրա կալանքը փոփոխվի, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը: […]

Մարզերի բնակիչները ոգևորված չեն եկամտահարկի վերադարձի ծրագրով. «Ժողովուրդ»

Հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի փոփոխությունները ոչ միայն մտահոգում են կառուցապատողներին, այլեւ չեն ոգեւորել մարզաբնակներին: Ինչպես հայտնի է, կառավարությունն առաջարկում է ծրագիրը Երեւանում աստիճանաբար դադարեցնել մինչեւ 2025 թվականը եւ թողնել միայն մարզերում: Ըստ կառավարության՝ երբ ծրագիրը դադարի Երեւանում գործել, կառուցապատումը կաշխուժանա ՀՀ մարզերում: Պարզվում է՝ ոչ մի սահմանափակում չկա, սահմանափակումները միայն Երեւան քաղաքի հետ […]

Ինչպես կանխել հերթական կապիտուլյացիան. «Փաստ»

Նոյեմբերի 9-ին կլրանա եռակողմ հայտարարության ստորագրման մեկ տարին, երբ ռազմական գործողությունները կանգնեցնելու և հրադադարի հաստատման համար հայկական կողմին, իսկ ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանին, կապիտուլ յացիոն պայմաններ պարտադրվեցին։ Եվ հենց այդ տարելիցին ընդառաջ էական նշանակություն ունեցող տեղեկատվական արտահոսք է տեղի ունենում։ Այն մասնավորապես վերաբերում էր նոյեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Մոսկվայում եռակողմ ֆորմատով հանդիպման […]

Ո՞վ է Մարդու իրավունքների պաշտպանի՝ իշխանության «սրտի» թեկնածուն. «Փաստ»

«Փաստ» թերթը նախորդ համարում տեղեկացրել էր, որ իշխանությունները ինտենսիվ զբաղված են Մարդու իրավունքների պաշտպանի՝ իրենց քիմքին հաճելի թեկնածուի փնտրտուքներով, որպեսզի փետրվարին կարողանան խորհրդարանին ներկայացնել։ Խոսքն այնպիսի թեկնածուի մասին է, որը կլինի իշխանությունների հլու կամակատարը: Նշել էինք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանության կուլիսներում շրջանառվում են տարբեր անուններ, և դրանց մեջ կան երկու կարկառուն, այսպես կոչված, «սորոսականներ», […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի