22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՔՊ-ն բոլոր զենքերը կիրառում է Տաթևում իշխանությունը չհանձնելու համար. «Հրապարակ»

«Իշխող ՔՊ-ն իր արսենալի բոլոր զենքերը կիրառում է Տաթեւում իշխանությունն ընդդիմությանը չհանձնելու համար: Իշխող կուսակցությունը երեկ դիմել է վարչական դատարան՝ բողոքարկելով վերահաշվարկի արդյունքները: Մեզ չհաջողվեց պարզել դիմումի բովանդակությունը, սակայն երկրորդ տեղը գրաված «Շանթ դաշինքի» հիմնադիր Շահեն Հարությունյանն ասաց, որ խոսքը 1 անվավեր քվեաթերթիկի վավեր ճանաչելու մասին է: Եթե դատարանը բավարարի ՔՊ պահանջը, ապա Տաթեւում ձայները կհավասարվեն:

Հիշեցնենք, որ «Շանթ դաշինքն» ու «Ապրելու երկիր» կուսակցությունը միասին ընդամենը 1 մանդատով են ավելի ՔՊ-ից, եթե ձայները հավասարվեն, կհայտարարվեն նոր ընտրություններ: «Մենք շատ ուրախ կլինենք նման զարգացումների դեպքում, քանի որ արդեն ունենք ընդհանուր պատկերը, գիտենք՝ ինչ տեղի ունեցավ, ու պատրաստ ենք անգամ այդ զարգացումների դեպքում էլ ավելի լավ ցուցանիշ գրանցելու։

Մենք մտել ենք պայքարի մեջ, բնականաբար, պայքարը շարունակելու ենք` անկախ նրանից, թե իշխող ուժն ինչ քայլերի կդիմի»,- մեզ ասաց Շահեն Հարությունյանը եւ հիշեցրեց, որ իրենց օգտին 3 նման անվավեր թերթիկ կա․ եթե դատարանը ՔՊ-ի մեկ անվավերը վավեր ճանաչի, ապա դա իրենց համար ՍԴ դիմելու հիմք կդառնա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ