10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ՔՊ-ականները բունտ են արել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Քաղպայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստը նախօրեին անցել է բավական բուռն մթնոլորտում․ ՔՊ-ականները, ինչպես մեր աղբյուրը բնորոշեց, ճակատամարտ են տվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի դեմ, սակայն հաղթանակ չեն գրանցել, քանի որ Ավանեսյանի տեսակետը պաշտպանել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, եթե չասենք, որ առողջապահության պարտադիր ապահովագրության ջատագովը նախեւառաջ նա է: Թեման դեռ անցած հինգշաբթի […]

Պատրաստվում են վերակազմավորել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պատրաստվում են վերակազմավորել Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը` հայտնի «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ը: ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը հրաժարվեց մեկնաբանել այս տեղեկությունը, այլ աղբյուրներից ճշտեցինք, որ այդ գաղափարի հեղինակը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, ով հակասություններ ունի իր տեղակալ Տարոն Չախոյանի հետ: Չախոյանը, ՊՈԱԿ-ի տնօրենը, աշխատակազմը կտրականապես դեմ են այս փոփոխություններին, […]

Բանակցությունները կառուցողական հուն չեն մտել

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովի կանոնակարգը, որը պետք է հաստատվեր հուլիսի 1-ին, դեռ կողմերի միջեւ համաձայնեցված չէ․ բանակցությունները, ըստ իշխանական աղբյուրի, կառուցողական հուն չեն մտել: Իսկ այդ կանոնակարգով իբրեւ թե պետք է իրականացվեր սահմանազատումը` գծվեին հայ-ադրբեջանական սահմանները, եւ պետք է սահմանվեր, թե որ տարածքն է հաջորդից սահմանազատվելու: Պետք է ամրագրվեր, որ սահմանազատումն […]

Փաշինյանը պատրաստվում է կտրուկ քայլերի. ինչ է կատարվում կուլիսներում

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունք»-ի իշխանական աղբյուրների համաձայն, մինչ ԱԺ արտահերթ նիստը` Նիկոլ Փաշինյանը հավաքել է ՔՊ-ի իր մտերիմ շրջապատին ու տեղեկացրել, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին լուրջ, կտրուկ քայլեր է իրականացնելու` առանց հստակ նշելու, թե խոսքն ինչի մասին է: Բայց մեր աղբյուրները պնդում են, թե` չի բացառվում է, որ այդ ընթացքում Փաշինյանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից: […]

Նիկոլի մոտ մարզպետների քնությունն այդքան էլ հարթ չի անցել: Պատճառը Նիկոլի կինն է

«Իրավունք» թերթը գրում է. «Հիշո՞ւմ  եք` «Իրավունք»-ը գրել էր, որ կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանի մոտ ստուգարք են հանձնելու մարզպետները: Մասնավորապես, վերջիններիս հանձնարարված էր ստուգել մարզի բնակիչների տրամադրվածությունն իրենց թիմի նկատմամբ եւ արդյունքների մասին զեկուցել շեֆին: Եվ այսպես` պարզվում է` Նիկոլի մոտ մարզպետների քնությունն այդքան էլ հարթ չի անցել։ Պատճառը Նիկոլի կինն է` Աննա Հակոբյանը, […]

Ո՞ր պաշտոնյաների համար են թանկարժեք մեքենաներ գնում

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է 1 միլիարդ 38 միլիոն դրամ ծախսել՝ 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Երեկ կառավարության նիստում Պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու որոշում ընդունվեց, որով գնելու են Volvo XC90 ներկայացուցչական ամենագնաց․ արժեքը՝ 43,8 միլիոն դրամ՝ մոտ 110 հազար դոլար։ 6 հատ Volvo EX30 էլեկտրական մեքենա` 90 միլիոն դրամով: […]

Հայաստանի հասարակությունը հստակ ոչ է ասում Ալիեւի եւ Փաշինյանի «ծրագրին»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ հերթական հարցման արդյունքներն է հրապարակել «Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակը: Ի թիվս այլ ցուցանիշների, հետաքրքիր են Փաշինյանի ու Ալիևի սիրելի թեմայի՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ տվյալները: Մասնավորաբար, հուլիսին հարցման ենթարկվածների 80,3 տոկոսը կարծում է, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, 11,7 տոկոսը կարծում է, որ որոշ դրույթներ պետք է փոխել, […]

Փողը պակասեցրե՞լ են

«Փաստ» օրաթերթը գրում է. « Հայաստան եկող «արևմտյան դրամաշնորհները» վերջին մեկ տարվա ընթացքում, իսկ հունվարից հետո՝ առավել ևս, նկատելիորեն նվազել են։ Ավելին, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ինքնամոռաց շարունակում են «սեր խոստովանել» Արևմուտքին, նույն Արևմուտքը բաց տեքստով ցույց է տալիս, որ առանձնապես մեծ հետաքրքրություններ չունի Հայաստանում՝ տարբեր ծրագրերի հետ կապված, առավել ևս, որ այս […]

Փաշինյանը Վահե Ղազարյանին հանձնարարել է կոմպրոմատներ հավաքել

«Հրապարակ» թերթը գրում է. «ՆԳ նախարար Վահե Ղազարյանը մեծ շքախմբով՝ տեղակալների եւ այլ բարձրաստիճանների ուղեկցությամբ, այսօր կայցելի Կապան։ «Կապանում ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի քաղաքացիների հետ»,- հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը: Չնայած համակարգից վստահեցնում են, թե քաղաքացիների հետ մարզային հանդիպումները նոր չեն, եւ ոստիկանության ղեկավարը պարբերաբար նման հանդիպումներ է ունենում, սակայն բաց աղբյուրներում չգտանք, […]

«Ակադեմիական քաղաքի» բյուջեն կազմում է ՀՀ պետական պարտքի 30%-ը. նախարարը ստել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԿԳՄՍ նախարարն անտեղյակ է իր գլխավորությամբ իրականացվող «Ակադեմիական քաղաքի» նախագծի մանրամասներից եւ շարունակ մոլորեցնում է հանրությանը։ Բացատրենք՝ ինչպես. Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանվում է «Ակադեմիական քաղաքի» կառուցման նախագիծը։ Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ «Ակադեմիական քաղաքը» լինելու է համալսարանական եւ հետազոտական կամպուս՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, որն ապահովելու է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի