06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կոնյակ, ֆուրշետ, ռեստորան. Շուրջ 17 միլիոն դրամի ներկայացուցչական ծախս ԱԳՆ-ում. 168.am

168.am-ը գրում է. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկ անձից գնման պայմանագրեր է կնքել մի քանի ընկերությունների հետ, որոնցից կատարել է շուրջ 17 միլիոն դրամի գնում՝ ներկայացուցչական ծախսերի համար։ Մասնավորապես, ԱԳՆ-ն 15 միլիոն 640 հազար դրամի գնում է կատարել Գևորգ Աղաբալյան-ԱՁ-ից՝ ՀՀ-ի՝ ՄԱԿ-ի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը՝ ֆուրշետ հյուրասիրությունը, 600 հոգու համար կազմակերպելու նպատակով։ ԱԳՆ-ն մոտ […]

ՊՆ որոշ պաշտոնյաներ կազատվեն աշխատանքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ՊՆ N զորամասերի որոշ պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվեն՝ կապված անցած շաբաթ, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած զինվորների դեպքերի հետ։ Բանն այն է, որ մարտի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում […]

ԱԳ նախարարը սո՞ւտ է խոսել. «Հրապարակ»

«ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում վերջին հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե Արցախում գազի վթարի պատասխանատուն ռուսական կողմն է. «Վթարը կամ չգիտեմ ինչ անվանել, քանի որ դա վթար չէ՝ ամեն դեպքում, գազի վնասված կամ փակված տեղանքը գտնվում է խաղաղապահների վերահսկողության գոտում»։ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը, երեկ պատասխանելով հարցին, թե իրեն հայտնի՞ է՝ գազատարի վթարված հատվածն ում […]

Ինչքա՞ն է շարունակվելու այս վիճակը. «Հրապարակ»

Կրկին զոհեր ունենք Արցախում՝ թշնամին ԱԹՍ է սկսել կիրառել։ Փառուխ գյուղում ադրբեջանցիներն են հաստատվել, փորձում են գրավել ստրատեգիական Քարագլուխ բարձունքը։ Ռուս խաղաղապահներն անզոր են կամ չեն ուզում հակահարված տալ ադրբեջանցիներին։ Երեկ Ստեփանակերտի հրապարակում՝ նախագահական նստավայրի դիմաց, տասնյակ քաղաքացիներ էին հավաքվել, պարզաբանումներ էին պահանջում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից։ Ավելի ուշ մարդկանց հետ զրուցելու իջավ պետնախարար Արտակ […]

Իշխանությունները պարզապես անկարող են. «Փաստ»

Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված գործողությունների հետևանքով հայկական կողմը դարձյալ զոհեր ունի: Սակայն Հայաստանի իշխանությունները շարունակում են հայտարարել, որ չեն շեղվի խաղաղության օրակարգից: «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի խոսքով, իրականում, որքան էլ խոսեն խաղաղության դարաշրջանի, խաղաղության օրակարգի մասին, իրենք էլ գիտեն, որ վիճակն անելանելի է ու պահի լուծումներով չեն կարող ինչ-որ բան անել: «Այս իրավիճակում […]

Մութ ու լղոզված որոշումներ. «Փաստ»

Գաղտնիք չէ, որ կառավարության նիստերն անցնում են «շըփ-թըփ» տարբերակով և, հատկապես վերջին շրջանում, ոտքի վրա ընդունվող որոշումներով, որոնք հիմնականում կա՛մ ներառված են լինում չզեկուցվող հարցերի փաթեթում, կամ զեկուցվում են «լղոզված»։ Քիչ չեն որոշումները, որոնք, շատ մեղմ ասած, տարօրինակ են և «մութ» շերտեր ունեն: Վերջերս էլ հայտնի դարձավ, որ կառավարությունը հերթական անգամ 500 միլիոն դրամ է […]

Ինչո՞ւ հենց հիմա…«Փաստ»

Պատերազմի ավարտից ի վեր Ադրբեջանը շարունակում է սանձարձակ պահվածքը և թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի սահմաններին պարբերաբար լարվածություն է հրահրում։ Զուգահեռ՝ հետևողականորեն ձեռնամուխ է եղել Արցախի բնակչության համար անմարդկային պայմաններ ստեղծելու քայլերին։ Մասնավորաբար, մարտի 8-ից սկսած Ադրբեջանը տարբեր ձևերով խոչընդոտում է Արցախի գազամատակարարումը, այն էլ՝ եղանակային շատ բարդ պայմաններում։ Արդյունքում օրեր շարունակ արցախցիները մնացել են առանց […]

Փառուխում և Խրամորթում տիրող իրավիճակն ու ՀՀ ատյանների լռությունը․ «Հրապարակ»

Երեկ կեսօրին ադրբեջանական զինուժը գրավեց Արցախի Փառուխ գյուղը՝ ռուս խաղաղապահներն առանց դիմադրության հանձնեցին այն։ Ապա, երբ հայկական կողմն աղմուկ բարձրացրեց, սկսեցին բանակցել ադրբեջանցիների հետ՝ գյուղը հետ վերադարձնելու մասին։ Երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ «Ասկերանի շրջանի Փառուխ եւ Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների եւ անվտանգային լրացուցիչ միջոցառումների […]

Ի՞նչ սեւ անցքեր ունեն թավշյաները իրենց անցյալի էջերում․ «Հրապարակ»

Իշխանավորների պաշտոնական կենսագրություններից երբեմն թաքցվում են ինչ-որ փաստեր, անգամ բացակայում են ժամանակի հսկա հատվածներ։ Այդ տարիներին մարդը, որն այսօր բարձր պաշտոն է զբաղեցնում, չի աշխատել, չի սովորել, կարծես՝ չի ապրել։ Ներքոշարադրյալ տեղեկությունները վերցրել ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված կենսագրականներից: Այսպես․ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կենսագրականում բացակայում է 2014-2015 թթ․ հատվածը, Հովիկ Աղազարյանի կենսագրականում չկա […]

Անահիտ Ավանեսյանի ամուսնու ընկերությունն ազատվեց մաքսատուրքից․ «Առավոտ»

Կառավարության երեկվա նիստում որոշում ընդունվեց «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից։ Ըստ նախագծի, ընկերությունը Երեւանում եւ Աշտարակում մեղրի, ջեմերի, մուրաբաների, նռան գինու արտադրության համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի եւ նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատվում է։ «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017-ին, որի հիմնադիրներից է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը։  Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն, ընկերության 33,4% […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի