04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչու են հարցաքննում ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն հարցաքննության են հրավիրում Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին։ Մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահները պատգամավորներին հարցաքննության են հրավիրում 2022 թվականի մայիսից մեկնարկած «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիաների ժամանակ գրանցված բռնության դեպքերի մասով: Դրանց մասով քրեական վարույթ է հարուցվել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածով, որ վերաբերում է […]

Ինչու են պղծում հայ մեծերի արձանները․ «Հրապարակ»

Ամիսներ առաջ տեղեկացանք, որ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի արձանն են կոտրել, հիմա անցել են հայ մեծերի արձաններին: Ջերմուկի կենտրոնական այգում տեղադրված Կոմիտասի, Սեւակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի եւ տասնյակ այլ կիսանդրիների պղծման թեմայով զրուցեցինք Ջերմուկի ճարտարապետ Արսեն Գառնիկյանի հետ: Նա ասաց, որ շենքը, որտեղ տեղի է ունեցել վանդալիզմը, ունի սեփականատեր: «Այդ շենքն արդեն չորս […]

Փաշինյանը կկալանավորվի՞. 7or.am /Տեսանյութ/

Երբ զինվորականները չեն լուծում Նիկոլ Փաշինյանի հարցերը, ապա բնական է, որ Նիկոլն է սկսելու նրանց հարցերով զբաղվել։ Եվ զբաղվում է։ Պատերազմի օրերին մի քանի օր Արցախի ՊՆ–ն ղեկավարած Միքայել Արզումանյանից հետո ծանրագույն մեղադրանք է առաջադրվել նաև Արցախի ՊՆ և ՊԲ նախկին ղեկավար, գեներալ–լեյտենանտ Ջալալ Հարությունյանին (հերթում Օնիկ Գասպարյանն է)։ Հատված քննչականի տարածած հաղորդագրությունից․ «ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության […]

«Կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով-պոչով կենդանի չէ»․ Փաշինյանը խաբել է․ մաս 85․ «Ժողովուրդ»

«Կոռուպցիայի դեմ պայքարն իր կառավարության հիմնական առաքելությունը հռչակած Նիկոլ Փաշինյանի օրոք անգամ կոռուպցիան դեռ շարունակում է տեղի ունենալ իշխանությունում: Ինչպես ասում էր Փաշինյանը. «Կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով-պոչով կենդանի չէ, երբեմն այն ունի բավականին հաճելի, գրավիչ, երբեմն՝ գայթակղող արտաքին»։ Նրան, փաստորեն, գրավել է «բավականին հաճելի, գրավիչ, երբեմն՝ գայթակղող արտաքինը»։ 2020 թվականի օգոստոսի 13-ին կառավարության նիստում գործադիրը […]

Փող և տեսարաններ՝ առանց հայրենիքի. 168.am

Վերջին տարիներին, հատկապես արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմից հետո, հայկական քաղաքական, ոչ պոպուլիստական, այլ բովանդակային խոսույթում ամենահաճախը հնչում է պետության կազմաքանդման, ընդհուպ՝ պետության վերացման մասին ահազանգը։ Լայն իմաստով, ինչպես պատերազմում կրած պարտությունը, այնպես էլ հաջորդող երկու տարվա ընթացքում Հայաստանին ու Արցախին պատուհասած աղետները և դրանց շարունակությունը գործառութային պետության չգոյության, մեղմ ձևակերպմամբ՝ պետության խայտառակ անարդյունավետության արտահայտություններ էին […]

Հերթական ահազանգը սահմանամերձ Տեղից. «Հրապարակ»

«Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը մեզ հայտնեց, որ համայնքում յուրաքանչյուր ընտանիքից 5 հազարական դրամ են հավաքում՝ համայնքի փողոցները խճապատելու նպատակով․ «Այսքան տարի է՝ բնակվում եմ Տեղ համայնքում, բայց որեւէ անգամ գումար չեն հավաքել խճապատման համար, հիմա սահմանամերձ գյուղի բնակիչներից գումար են հավաքում»: Նա ասել է, որ գումարը վառելիքի համար են հավաքում։ […]

Հայկ Մարությանի երկուսը ութ դարձավ․ «Իրավունք»

«Մինչ ոմանք քննադատում են, հիշեցնում, թե ով էր հանրությանը սեւերի ու սպիտակների բաժանող «առաջամարտիկը» մյուսները՝ ողջունում, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է հանրությանը ներկայանալ «Քաղաքապետը» մոնո-ներկայացմամբ, պարզվում է՝ արդեն իսկ սպառվել են ներկայացման տոմսերը: «Իրավունքի» տեղեկություններով՝ ներկայացման նախապես անանոսավորված երկու ներկայացումներին ավելացվել է եւս 8 սեանս: Ընդ որում՝ ոչ միայն սեպտեմբեր, այլեւ հոկտեմբեր […]

«Չկա տենց դատավոր, որ իմ ասածը չանի»․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 84․ «Ժողովուրդ»

Առաջին օրից Բաղրամյան 26-ում հայտնվելով՝ ես ասել եմ, որ հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից, եւ ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից»,- այսպիսի խոսքեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր 2018 թվականի օգոստոսի 17-ին, ապա շարունակել։«Եվ ուզում եմ նախորդ իշխանության եւ նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ […]

Դիլիջանում բոլորովին այլ խոսակցություն է ընթացել․ «Հրապարակ»

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները, ինչպես տեղեկացրել էինք, երեք օր անցկացրել են Դիլիջանում: Շաբաթ օրը ամերիկյան NDI (National Democratic Institute) կազմակերպության փորձագետներն են նրանց հետ թրեյնինգն անցկացրել, թե ինչպես Հայաստանում հասարակությանն ուղղորդել դեպի արեւմտյան արժեքները: Իսկ կիրակի օրը Դիլիջան է ժամանել Նիկոլ Փաշինյանը, եւ մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել վարչապետի հետ: Վերջինս իր հերթին է […]

Պայքար ՔՊ վարչության նախագահի պաշտոնի համար․ «Հրապարակ»

«Սեպտեմբերի 18-ին «Քաղպայմանագիր» կուսակցության հերթական համագումարն է, եւ նոր վարչության ընտրություններին զուգահեռ, ՔՊ-ում թեժ կրքեր են հասունանում։ Մեզ ասացին, որ ՔՊ-ի նախընտրական առցանց հարթակն ակտիվ է օրվա 24 ժամը, վարչության անդամության հավակնորդներն իրենց ծրագրերով, պատկերացումներով են կիսվում: Ամենից ակտիվների 20-յակը գլխավորում է պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Որքան էլ տարակուսելի է, բայց չաթում ավելի պասիվ են նրանք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված