04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

«Պատերազմում ամեն ինչ էլ հնարավոր է»․ «Հրապարակ»

«Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով հայկական կողմը նաեւ դիրքային կորուստներ ունի թե՛ Սյունիքի, թե՛ Գեղարքունիքի հատվածում։ Սյունիքի նախկին մարզպետ, ԵԿՄ մարզային կառույցի պատասխանատու, ինչպես նաեւ պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը երեկ մեզ հետ զրույցում չհերքեց Իշխանասարի հատվածում դիրքային փոփոխությունների մասին լուրերը: «Պատերազմում ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասաց նա։ Ճշտող հարցին, թե […]

Հայաստանում վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանալու․ «Ժողովուրդ»

«Հայաստանում վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանալու: Հայաստանի կենտրոնական բանկն առաջարկում է վերանայել «Բոնուս-Մալուս» համակարգը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաշվի կառնվի նաև ապահովադիրների վարորդական պատմությունը, այսինքն՝ նրանց պատկանող ավտոմեքենաների մասնակցությամբ կատարված վարչական իրավախախտումների քանակը և դրանց համար վարորդներից հանված բալերի քանակը։   Ի դեպ, տեղեկացնենք, որ սկսած 2023 թվականից՝ ավտոապահովագրողների բյուրոն նախատեսում է սերտ […]

Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 90․ «Ժողովուրդ»

2020 թվականի իր ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ներկայացնելիս նշում էր. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների թիվը 2017 թվականին կազմել է 10000, 2018 թվականին՝ 12400, իսկ 2019 թվականին՝ 14900։ Նույն տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել համապատասխանաբար 8100, 9100 եւ 13000 անձի»։ Նա կարեւոր փաստ էր համարում այն […]

Միջանցքի անվան տակ թուրք-ադրբեջանական տանդեմն ուղղակի Սյունիքն է ուզում գրավել․ «Հրապարակ»

Երեկ ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը վարչապետի մասնակցությամբ ԱԺ նիստի ժամանակ բերանից թռցրեց, որ վերջին դեպքերից իրենք «հանկարծակիի չեն եկել», նախապես իմացել են հնարավոր հարձակման մասին ու Դիլիջանում շուրջ 6 ժամ հենց պատերազմի հավանականության հարցն են քննարկել։ Մենք արդեն գրել ենք այդ հավաքի մասին, տեղեկացրել ենք, որ Փաշինյանը թիմակիցներին ասել է, թե խաղաղության պայմանագրի կնքումը մոտ […]

Տեղի է ունենալու ՊՆ նախարարի փոփոխություն. «Փաստ»

«Վերջին օրերին պաշտպանության նախարարության կուլիսներում սկսել է ակտիվորեն քննարկվել այն հարցը, որ առաջիկայում այստեղ լուրջ փոփոխություններ են լինելու: Ըստ այդ «շշուկների», մասնավորաբար, տեղի կունենա նախարարի փոփոխություն: Նախարարությունում շրջանառվում են մի քանի անուններ, սակայն դրանցից ամենահետաքրքիրը ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի անունն է: Ընդ որում, նրա անունը նշվում է որպես ամենահավանականը, թեկուզ և նրան այս […]

ՔՊ-ականներն իրար մեջ «դավաճաններ» են փնտրում․ «Իրավունք»

Խորհրդարանական աշնանային նիստերը սեպտեմբերի 12-ից կմեկնարկեն կրկին առանց ընդդիմության: ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները շարունակելու են բոյկոտել քառօրյա նիստերը: Սակայն սա չի նշանակում, թե Ազգային ժողովում արշալույսները խաղաղ են լինելու: «Իրավունքի» տեղեկություններով` ՔՊ-ականները գերլարված են եւ իրար մեջ «դավաճաններ» են փնտրում, կոմպրոմատներ հավաքում, թե ովքեր են այն հնարավոր պատգամավորները, որոնք ինչ-որ փուլում ձայներով կաջակցեն […]

«Սուրմալուի» գործով զարգացումներ կլինեն. «Իրավունք»

Օգոստոսի 14-ին, ժամը 13:30-ի սահմաններում պայթյուն էր տեղի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում, որի հետևանքով 16 մարդ զոհվել է: Օգոստոսի 18-ին դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, իսկ օգոստոսի 26-ին ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ պայթյունի գործով 4 մեղադրյալներից 3-ի՝ տնտեսվարողների նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, իսկ առևտրի կենտրոնի փոխնտօրենի կալանավորման դատախազության միջնորդությունը […]

Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 87․ «Ժողովուրդ»

2018-ի իշխանափոխության օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենակարեւոր խոստումներից մեկն այն էր, որ իշխանության գալուց հետո կադրային ջարդ չի լինելու: Սակայն իրականում ժամանակը ցույց տվեց, որ դրանք լոկ խոսքեր էին, եւ Փաշինյանի իշխանությունը սկսեց ազատվել նախկինների կադրերից բավական արագ՝ փոխարեն նշանակելով առավել անփորձ մարդկանց: Օրինակ՝ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը վարչության պետերի էր աշխատանքից ազատում: Մարությանը […]

Հանձնարարված է արագացնել. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, բրյուսել յան եռակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը Երևանում շատ նեղ կազմով խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ հանգամանալից ներկայացրել է ձեռք բերված պայմանավորվածություններն ու քննարկված հարցերը։   Մասնավորաբար, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, Փաշինյանը հանձնարարել է, որ արագացվեն, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» տեքստային հատվածի հետ կապված աշխատանքները, որպեսզի մինչև նոյեմբերի կեսերը ունենան նախնական […]

Արզաքանցյանը խաբել է ոչ միայն պետությանը. նա «քցել է» նաեւ քաղաքացուն. «Ժողովուրդ»

Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը ոչ միայն պետությանն է խաբում, այլեւ մարդկանց: Նախորդ համարում «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վերջինս պետությանը խաբել է՝ ներկայացնելով կեղծ փաստաթղթեր: Պարզվում է՝ նա ֆինանսական հարցերում էլ խաբելու վարպետ է, եւ շատ դեպքերում դատարանով են մարդիկ Արզաքանցյանից գումար հետ ստացել:   «Ժողովուրդ» օրաթերթը արխիվի ուսումնասիրությամբ պարզեց, որ 2014-ի մայիսին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված