06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 87․ «Ժողովուրդ»

2018-ի իշխանափոխության օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենակարեւոր խոստումներից մեկն այն էր, որ իշխանության գալուց հետո կադրային ջարդ չի լինելու: Սակայն իրականում ժամանակը ցույց տվեց, որ դրանք լոկ խոսքեր էին, եւ Փաշինյանի իշխանությունը սկսեց ազատվել նախկինների կադրերից բավական արագ՝ փոխարեն նշանակելով առավել անփորձ մարդկանց: Օրինակ՝ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը վարչության պետերի էր աշխատանքից ազատում: Մարությանը քաղաքապետարանի աշխատակազմը կա՛մ համալրում էր իր դերասան ընկերներով ու նեղ շրջապատի մարդկանցով, կա՛մ նախապատվությունը տալիս «Իմ քայլը» դաշինքի անդամներին։

«Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Արարատի, Արագածոտնի, Կոտայքի եւ Շիրակի մարզերում 14 մարդու անհիմն ազատել էին աշխատանքից: «Հեղափոխությունից» անմիջապես հետո իշխանությունը սկսեց զտումներ իրականացնել նաեւ ՊԵԿ-ում: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել էին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը, ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Արտակ Սահակյանը, ՊԵԿ տեղակալ Արմեն Սաքապետոյանը: Սրանք ընդամենը փոքրիկ դրվագներ են այն մասին, թե ինչպես են նոր իշխանությունները պահպանում իրենց խոստումները կադրային ջարդ չիրականացնելու համատեքստում: Ստացվում է՝ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ