24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

“Մուլտի գրուպ”-ի անվտանգության աշխատակիցը սպանության համար չի պատժվել. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի. “Հարսնաքարում” վերջերս կատարված ողբերգական դեպքերից հետո, հասկանալի է, վերստին ակտիվ քննարկումներ ծավալվեցին այսպես կոչված թիկնապահների, թիկնազորի, անվտանգության ապահովման աշխատակիցների թեմայով։ Ու այդ քննարկումների ընթացքում անդրադարձ եղավ մինչ այս կատարված այլ միջադեպերի, որոնց ժամանակ թիկնապահները կամ “անվտանգության ծառայողները” սպառնացել էին մարդկանց կյանքին կամ մահվան, սպանության պատճառ դարձել։ Մի քանի թերթերում հիշատակվեց 2007 թվականի […]

Փուչիկների մեջ մեթան է եղել. Հայկական ժամանակ

 Օրերս ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳՎ-ն ստացել է Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի վերջին համերգ-հանրահավաքի ժամանակ գազով լիցքավորված փուչիկների պայթյունի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը: “Հայկական ժամանակ”-ի թղթակիցը զրուցել է նշված վարչության ՀԿԳՎ ղեկավար Արսեն Այվազյանի հետ: -Ճիշտ է, բոլորն էլ ենթադրում էին, բայց առանց փորձաքննության վերջնական արդյունքների նախաքննական մարմինը չէր կարող հայտարարություն անել, բայց քանի որ […]

Մատվիենկոն ակնարկել է Ղարաբաղի մասին. Հրապարակ

Հայաստանում գտնվող ՌԴ դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն “Հին էրիվանում” իր պատվին տրված ճաշի ժամանակ, որին մասնակցել են Աժ նախագահը, տեղակալները, մշտական հանձնաժողովների ղեկավարները, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի երբեմնի հյուպատոս, “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, Ղարաբաղին առնչվող բավականին հետաքրքիր մեսիջ է հղել. “Բոլորն էլ աշխարհում հասկանում են, որ Ղարաբաղն այլևս չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմ, […]

Գողականները կհավաքվեն Սոչիում. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի կուրորտային թիվ մեկ քաղաքներից մեկում` Սոչիում նոր “սխոդկայի” են նախապատրաստվում գողական աշխարհի հայտնի դեմքերը` այդ աշխարհում հայտնի Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի գլխավորությամբ: “Ըստ նույն լուրերի, Սոչիում կայանալիք հավաքի օրակարգում քննարկվելու է հիմնականում Սոչիի հողերի հետ կապված հարցը, որը որոշ քոթեջների, սրճարանների ու հյուրանոցների հետ միասին կարծես թե գտնվում է քրեական հեղինակություններից […]

ՕԵԿ-ական նախկին նախարարը գումարներ է վատնել. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար, ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանը հայտնվել է Սերժ Աարգսյանի սեւ ցուցակում: Բանն այն է, որ իր պաշտոնավարման ժամանակ նա հասցրել է տապալել “Հյուսիս-հարավ մայրուղի” ծրագիրն ու գումարները վատնել: Կատարվածը լուրջ է այն առումով, որ տվյալ ծրագիրն իրականացվում է դրսի գումարներով, եւ իշխանությունները այսօր դրսից գումար ստանալու խնդիրներ […]

Ջահել պատգամավորը Սահմանադրությունն է փոխելու . “Ժողովուրդ”

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` ՀՀ ԱԺ ամննաերիտասարդ պատգամավոր Հայկ Գրիգորյանը, որը թիվ 37 ընտրատարածքից էր ընտրվել, որոշել է ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածում փոփոխություն մտցնել: Քանի որ Գրիգորյանի “հովանավորյալը” Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է, վերջերս նա իր մոտ է կանչել երիտասարդ պատգամավորին եւ հետաքրքրվել, թե ինչ է որոշել անել ԱԺ-ում: Գրիգորյանն էլ ոգեւորված հայտարարել է, թե “Սահմանադրության 4 […]

Թամամի ներման հրամանագիրը չի ներկայացվի հանրությանը. Հայկական ժամանակ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով չորս տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Թամամյանն առաջիկայում կարող է ազատ արձակվել: Այս մասին տեղեկացնում է “Հայկական ժամանակ” օրաթերթը: Ենթադրվում է, որ նա ազատ կարձակվի Սերժ Սարգսյանի կողմից ներման արժանանալու միջոցով: Այս հեռանկարի վերաբերյալ թերթի թղթակցի հարցին Թամամյանի փաստաբան Վաղինակ Գեւորգյանը պատասխանել է, որ […]

Ընդդիմությունը միասնական թեկնածու կունենա. Հայոց աշխարհ

Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի. ‘նախագահական ընտրությունները մեզ համար ինքնանպատակ չեն”: “Մենք նախագահական ընտրությունները դիտում ենք ամբողջական իշխանափոխության համատեքստում, եւ եթե հնարավոր լինի տարբեր ընդդիմադիր ուժերի համախմբել ընդհանուր քաղաքական պլատֆորմի շուրջ (ամբողջական իշխանափոխություն ենթադրող սահմանադրական փոփոխությունների ընդունում), հնարավոր է նաեւ ոչ դաշնակցական թեկնածուի պաշտպանելու տարբերակը”,- “Հայոց աշխարհ”-ին ասել է նա։ “Խոսքը ՀԱԿ-ի, […]

“Ջիպ”-ի ժողովուրդը սատկացրել է “Բոգդանի” վարորդին. Հրապարակ

 Ըստ “Հրապարակ”-ի նախորդ օրը ուշագրավ դեպք է տեղի ունեցելՆոր Նորքի զանգված տանող մայրուղու վրա. սեւ«գոլդ» համարներով “ջիպը” կանգնեցրել է իրեն “համառորեն” ճանապարհ չտվող “Բոգդան” մակնիշի թիվ 28 ավտոբուսը, վարորդին իջեցրել մեքենայից, ուղեւորների աչքի առջեւ ծեծել-հայհոյել: Որեւէ մեկը` ոչ ուղեւորներից, ոչ ընթացող ավտոմեքենաներից չի միջամտել. 4 աժդահա տղամարդկանց ձեռքից ավտոբուսի վարորդը մի կերպ կարողացել է մազապուրծ […]

Փող վերցնել քաղաքաշինության նախարարից. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի աղբյուրների, ՕԵԿ տիրույթ անցած քաղաքաշինության նախարարությունում լուրջ իրարանցում է սկսվել: Նախ` նորանշանակ նախարարը “դիսկոմֆորտի” մեջ է հայտնվել իր ուզած կադրերին նախարարությունում չտեղավորելու պատճառով, քանի որ ՀՀԿ-ից` մասնավորապես կառավարությունից, կադրային քաղաքականության հետ կապված խիստ “բլոկ” է դրված: Երկրորդ` նախարար Թադեւոսյանը, ըստ տարածված լուրերի, իր մոտ է կանչել բոլոր բաժնի պետերին ու դեմքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի