05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչ մնաց. Հայկական Ժամանակ

Այսօրվանից «Բարգավաճ Հայաստանի» նորընտիր նախագահ Նաիրա Զոհ֊րաբյանը եւ փոխնախագահ Վարդան Վարդանյա­նը մարզային այցելություններ են սկսելու՝ «գույքագրե­լու», թե ինչ է մնացել նախկին մեծ կուսակցությունից եւ ովքեր են մնացել: Երեկ «Հայկական Ժամանակին» նաեւ հայտնի է դարձել, որ նա­խօրեին կուսակցության ղեկավարությունը պայմա­նագիր Է կնքել կառավարությանն առընթեր Պետա­կան գույքի կառավարման վարչության հետ՝ կուսակ­ցության նոր տարածքի վարձակալության համար: Հանրապետության փողոցում […]

Գաղտնիքներ. Հայկական Ժամանակ

Մարտի 4-ին «Նուբարւսշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունե­ցած սպանության գործի ընթացքից գրեթե ոչինչ հայտնի չէ, գրում է «Հայկական ժամանակը եւ հիշեցնում, որ սպանվողներից մեկը հայտնի քրեական հեղի­նակություն Երրորդմասցի կոկիկն էր ու գործը հիմա գտնվում է ԱԱԾ վարույթում: ԱԱԾ-ն, իր հերթին, ժլատ է գործով տեղեկություններ տրամադրելու հարցում: երեկ ԱԱԾ մամուլի կենտրո­նից հետաքրքրվեցինք կա՞ն գործով կասկածյալներ կամ մեղադրյալներ, […]

Սամվել Բաբայանը պարզաբանումներ է տվել իր վերադարձի մասին. Ժողովուրդ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ այն տեղեկությունները, թե ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը պատրաստվում է առաջնորդել Արցախի ընդդիմությունը, իրականությանը չեն համապատասխանում: Նա նաև ասել է, որ ինքը օրերս զրուցել է Մոսկվայում գտնվող Սամվել Բաբայանի հետ, որն էլ նրան այդ մասին […]

Երրորդմասցի Լյովիկի ընկերները զրահապատ մեքենաներով են շրջում. Ժողովուրդ

Մինչ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քննում է մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած սպանության գործը, քրեական հեղինակություններն էլ իրենց ներսում են «քննություն» սկսել` պարզելու համար, թե ով է կանգնած Երրոդմասցի Լյովիկի սպանության թիկունքում: Բանն այն է, որ եթե այս դեպքը չբացահայտվի, ապա այն անպայման շարունակություն կունենա, և հետագա արյունահեղություններն անխուսափելի կլինեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երրորդմասցի […]

Պերմյակովն ու Ավետիսյանների իրավահաջորդները կարող են հանդիպել. Ժամանակ

«Տարբեր գործողությունների հետևանքով Պերմյակով – Ավետիսյանների իրավահաջորդներ հանդիպման հնարավորությունն առկա է, որ փուլում և ինչպես՝ սա արդեն ապագայի հարց է»,- «Ժամանակ» հետ զրույցում ասել է Ավետիսյանների գործով իրավահաջորդ Ռիտա Պետրոսյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը: Նա ասել է, որ ցանկացած դեպքում Պերմյակովը կանգնելու է դատարանի առջև, և Ավետիսյանների հարազատները նրա հետ շփվելու հնարավորություն ունենալու են: Լուսինե Սահակյանը […]

Եկել է քրեական հեղինակությունների ժամանակը. Ժամանակ

Ներկայացնում ենք «Ժամանակի» հոդվածից մի հատված. «Երևանում, թե Գյումրիում կամ Հայաստանի որևէ այլ բնակավայրում հասկանում են, որ քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների ու քաղաքական հեղինակությունների ժամանակն ավարտվել է, եկել է քրեական հեղինակությունների ժամանակը: Նա, ով կունենա քրեական հեղինակությունների աջակցությունը, նա էլ կունենա իշխանություն քաղաքում, մարզում և երկրում: Այսուհետև` մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները, պայքարը լինելու է ոչ […]

Նաիրա Զոհրաբյանն անձամբ է վերցրել փաստաթղթերը. Առավոտ

««Նման որևէ խնդիր չկա, ամեն ինչ արդեն կարգավորված է, և երեկ ես անձամբ եմ վերցրել կուսակցության բոլոր փաստաթղթերը: Ուստի կրկին անգամ խորհուրդ եմ տալիս՝ այս կամ այն մարդու ոչ ճիշտ վարքագիծը չկապել Ծառուկյանի անվան հետ: Իսկ թե օրեր առաջ ով ում չի թողել մտնել կուսակցության նախկին շենք՝ այդ թեման այլևս փակված է: Ծառուկյանը, բնականաբար, դրանից […]

ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստը սենսացիոն կլինի. Հրապարակ

Այսօր տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ-ն ոչ պակաս սենսացիոն կլինի. Սերժ Սարգսյանը նույն ԳՄ-ում «կարդացած» հայտնի ելույթից ուղիղ մեկ ամիս անց կհայտարարի սահմանադրական փոփոխությունների մեկնարկի մասին՝ ասելով, որ սկսվում է սահմանադրական բարեփոխումների առաջին փուլը՝ արձանագրելով, որ մասնագիտական խումբն սկսում է աշխատանքը բարեփոխումների նախագծի վրա` ըստ ընդունված հայեցակարգի: Ի դեպ, որոշ փորձագետներ չեն բացառում նաեւ, որ բարեփոխումների […]

Գուրգեն Արսենյանն այցելել է նախագահական, զրուցել Սերժ Սարգսյանի հետ. Հրապարակ

«Հրապարակին» հայտնի է դարձել, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն օրերս այցելել է նախագահական նստավայր, որտեղ նա մնացել է բավական երկար: Սերժ Սարգսյանից ճշտել է նրա վերաբերմունքն իր և ՄԱԿ-ի նկատմամբ: Գաղտնիք չէ, որ թանկարժեք ժամացույցների սիրահար Գուրգեն Արսենյանը, չլինելով իշխանության մեջ, միշտ առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորել գործող նախագահի նկատմամբ, և նա միակն էր ԲՀԿ […]

Նոր ցնցումներ բանկային համակարգում. Հայկական ժամանակ

ՀՀ ԿԲ-ն արձանագրել է, որ անցած տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում միջազգային դրամական փոխանցոմների համակարգով դեպի ՀՀ փոխանցված գումարները 2013 թվականի համեմատ նվազել են 24 տոկոսով և կազմել 162 միլիարդ դրամ: Միևնույն ժամանակ այդ ժամանակահատվածում Հայաստանից արտասահման կատարված փոխանցումները աճել են մոտ 5 տոկոսով և կազմել 74 միլիարդ դրամ: Տվյալ դեպքում խոսքը մասնավոր տրանսֆերտների մասին չէ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի