22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ատոմակայանի նոր էներգաբլոկը լինելու է շատ հզոր ու ժամանակակից. ՀՀ նախագահ

Արմավիրի մարզի  բնակչության հետ ՀՀԿ նախընտրական հանդիպումների շրջանակում ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հաջորդ կանգառը Հայաթաղ համայնքն էր, այնուհետ`Մեծամորը: Այստեղ Սերժ Սարգսյանը հաստատեց, որ ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը շարունակում է մնալ ՀՀ կառավարության ծրագրում: Նախագահը նշեց որ նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Նախագահը հույս հայտնեց, որ արդեն 2014 թվականին աշխատանքները կսկսվեն […]

‘Ժառանգությունը’ կասկածում է ԲՀԿ-ին

Պատասխանելով լրագրողների այն հարցին, արդյոք ՛՛Ժառանգությունը՛՛ դիտարկում է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկը՝ ստեղծել ընտրությունների վերահսկման մարմին ԱԺ-ին կից, եւ արդյոք ‘Ժառանգությունը’ պահանջելու է Հանրապետական կուսակցությունից ՀՀԿ նախագահի ստորագրությունը ընտրությունների մոնիտորինգի միասնական շտաբի առաջարկած փաստաթղթի տակ, ՛՛Ժառանգության՛՛ փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ ‘Ժառանգությունը’ սկզբունքորեն իր առաջարկություններով կմասնակցի  ազատ արդար ընտրություններ անցկացնելու նպատակով ձեւավորվող միասնական շտաբի ձեւավորմանը, […]

‘Ինչո՞ւ եք կոալիցիան դարձրել սրբության սրբոց’. Հմայակի զարմանքը

‘Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանի ստորագրությունը կարող է լինել կոալիցիայի համաձայնագրի տակ, բայց չի կարող լինել այս համաձայնագրի տակ’,- այսօր ՀՔՄ նիստում իր տարակուսանքը հայտնեց ‘Ժառանգության’ փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ինչին քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը չկարողացավ չմիջամտել. ‘Ինչո՞ւ եք կոալիցիան դարձրել սրբության սրբոց’: Ռուբեն Հակոբյանը, ով իր գործընկերներից առանձնանում էր մարտական տրամադրվածությամբ, նկատեց.’Պարոն Հովհաննիսյան, դուք վարողն եք ու չպիտի […]

” Ուրեմն Զոլյանի հետ կհանդիպենք դատարանում”. կրթական սկանդալի ենթատեքստը

ՀՀ օրենքները քաղաքական ենթատեքստ չունեն եւ պարտադիր են կատարման բոլոր այն մարդկանց համար, ովքեր պատասխանատու են այս կամ այն ոլորտում համապատասխան գործառույթներ իրականացնելու համար: Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` պատասխանելով այն հարցին`արդյոք աշխատանքային կոնֆլիկտը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի հետ ունի քաղաքական ենթատեքստ: Նշենք, որ մամուլում […]

Մենք իշխանությունը դիտարկել ենք ոչ թե որպես վայելք, այլ որպես պարտականություն. ՀՀԿ նախագահ

Մեր ամենամեծ քննադատներն ինքներս ենք, ինքներս ենք ասում, որ մեզ շատ բան չհաջողվեց, ինքներս ենք ասում, որ հայտարարված արժեքների եւ իրականության մեջ կա մեծ տարբերություն: Բայց որեւէ մեկը չի կարող մեզ մեղադրել, որ մենք չենք աշխատել ու ջանք չենք գործադրել: Էջմիածնեցիների հետ հանդիպումն այս խոսքերով սկսեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Էջմիածնի հրապարակում նրան  լսելու  էին […]

Թեկնածուն կամավորների միջոցով ցուցակներն է ճշտում

Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, լրագրող Գայանե Առուստամյանը մտադիր է իր շտաբի կամավորների միջոցով ստուգել իր ընտրատարածքի ընտրողների թիվը: Ըստ նրա, միայն Ավանում, ընտրողների թիվը ավելացել է 4 հազարով: “Կամավորները ընկնում են դռնեդուռ: Միայն երեկվա տվյալներով 200 խախտում են հայտնաբերել: Ավանում, օրինակ, 7000 մարդ ֆիզիկապես գոյություն չունի”,-ասաց թեկնածուն: Գայանե Առուստամյանի խոսքով, չնայած ընտրատարածքում ստեղծված […]

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը “մեղմ” հայերի փնտրտուքներում

Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն`  Թուրքիայի “անընդհատ վազքի մեջ գտնվող մարդը”, իր խիստ զբաղված օրակարգին ավելացրել է նոր պարտականություն` ճանապարհորդել աշխարհով մեկ` փորձելով հավաքագրել “տրամաբանական” հայերին: Դավութօղլուն ձեռնամուխ է եղել նման հուսահատ նախաձեռնությանը այն բանից հետո, երբ հայերին մասնատելու եւ նվաճելու, ինչպես նաեւ իրենց արդար դատի պայքարը թուլացնելուն ուղղված Թուրքիայի փորձերը ձախողվեցին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խոստովանեց, որ իրեն այս հրատապ ջանքերին մղել է Հայոց ցեղասպանության մոտալուտ 100–րդ տարելիցը, որը […]

Վարդան Օսկանյանը չբացահայտեց գաղտնիքը

Henaran.am-ը Հայաստանի նախկին արտգործանախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանից փորձել է պարզել, թե արդյոք հանդիպում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: “Ներեցեք, դա արդեն իմ անձնական գործն է”,-ասել է Օսկանյանը: Հարցին, թե արդյո՞ք Քոչարյանը մինչեւ ընտրությունները կխոսի, Օսկանյանն ասել է` իրենից հարցրեք:

“Մանվել, շնորհակալ եմ, Սեյրան, շնորհակալ եմ”. Սերժ Սարգսյանը հանդիպեց էջմիածնեցիներին

“Գեներալ Սարոյանը կարողացավ իրեն դրսեւորել որպես հայրենասեր անհատ, մարդ, ով գետնով չտվեց էջմիածնեցու պատիվը: Շատերը չկարողացան իրենց պարտականությունները կատարել, շատերը փախան, բայց Սեյրան Սարոյանը բոլորիս պատիվը բարձր պահեց”: Այսօր Էջմիածնի կենտրոնական հրապարակում էջմիածինցիների եւ  հարակից համայքների բնակիչներիի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախագահ , ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: “Նախորդ անգամ գովեստի խոսքեր ասացի Մանվել Գրիգորյանի մասին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի