12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԺԿ-ն քաղաքական որոշում է կայացրել. Նաիրա Զոհրաբյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախ շնորհավորեց քաղաքական երեք ուժերին` ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին  եւ “Ժառանգությանը”, ԵԺԿ-ին անդամակցության համար, այնուհետ հայտարարեց, թե ԲՀԿ-ի նկատմամբ ԵԺԿ-ի  որոշումը բացառապես քաղաքական  որոշում է եղել: ԲՀԿ-ական պատգամավորը, սակայն, չհստակեցրեց, թե ինչ կարող էր թաքնված լինել իր նշած քաղաքական որոշման տակ:  “Այդ որոշումը պայմանավորված չէ այս կամ այն կուսակցության […]

Վստահության դեֆիցիտ կա՞ ԱԺ նախագահի եւ կառավարության նկատմամբ

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչով է պայմանավորված, որ ԱԺ գարնանային նստաշրջանին շատ թվով պատգամավորներ չեն մասնակցում եւ բացակայում են անգամ քվեարկություններից`չնայած ԱԺ նախագահի հորդորներին: Արդյոք այս հանգամանքը խոսում է այն մասին, որ վստահության դեֆիցիտ կա ԱԺ նախագահի եւ կառավարության նկատմամբ: Սամվել Բալասանյանն այս ամենը բացատրել է  նախընտրական տրամդրություններով: […]

Պատգամավորը սիրո խոստովանություն արեց ու հիշեց մազ ներկող գործիչներին

“Ինը տարի է պատգամավոր եմ, ինը տարվա մեջ չի եղել մի նիստ , որ բացակայեմ: Ուղղակի մի փոքր վատառողջ էի, Գյումրիում էի, էսօր ուղղակի  գնացքով եկել եմ, որ հերքեմ այդ տեղեկությունները”,-այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց Հովհաննես Մարգարյանը` հերքելով այն տեղեկությունները, թե վերջինս նեղացել է ՕԵԿ-ից, ՕԵԿ համամասնական ցուցակում չհայտնվելու համար: Հովհաննես Մարգարյանը սիրո խոստովանություն արեց […]

Հրազդանում ում վերջին զանգն է հնչելու

Հրազդանցիների խոսակցության վերջին օրերի թեման փետրվարի 12-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններն են: Հիշեցնենք, որ առաջադրվել են երկու թեկնածու` գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանն ու նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը: Այսօր  թեկնածուների քարոզարշավի վերջին օրն է, եւ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը  Հրազդանի հրապարակում ժամը 16-ին` մեծ հանրահավաքով ավարտեց քարոզարշավը: Երեկ քաղաքի կենտրոնում էլի […]

Հալեպում հուժկու պայթյուններ են տեղի ունեցել.զոհերի թվում հայեր չկան /վիդեո/

Սիրիայի Հալեպ քաղաքում այսօր մի քանի ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել, հայտնում է “Reuters”-ը: Պայթյունների զոհ է  դարձել, ըստ տարբեր տվյալների, 17-25 մարդ, որոնց թվում` եւ խաղաղ բնակիչներ, եւ զինվորականներ: Պայթյուններից մեկը տեղի է ունեցել ռազմական հետախուզության շենքի մոտ, մյուսը` ռազմական բազայի մոտ: Առաջին պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է 20 կմ հեռավորության […]

ԱԺ խմբակցությունների ղեկավարները գնահատում են երեկվա քվեարկությունները

Այսօր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին լրագրողների ուղղած հիմնական հարցն առնչվում էր երեկվա քվեարկություններին, երբ արձանագրվեցին կրկնակի քվեարկությունների դեպքեր: Լրագրողների խնդրանքով վերջիններս մեկնաբանել են երեւույթը: “Ժառանգության” պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, թե այս ամենը խոսում է մարդու իրավունքների ոտնահարման մասին, իսկ Անահիտ Բախշյանը նկատել է, որ խորհրդարանի քննարկմանն է ներկայացված “ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին” նախագիծը, […]

Ինչ սպասել ՀՀԿ-ի համագումարից. օրակարգը հաստատված է

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի փետրվարի 9-ի նիստում, որը վարել է Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, հաստատվել է մարտի 10-ի ՀՀԿ-ի համագումարի օրակարգը: Օրակարգում ընդգրկվել է նախագահի հաշվետվությունը, վերաստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, նախագահի ընտրությունը, գործադիր մարմնի ընտրությունը եւ ելույթներ: Ինչ վերաբերում է համամասնական ցուցակներին, ապա այս անգամ էլ ՀՀԿ գործադիր մարմինը չանդրադարձավ դրան:

Ստյոպա Սաֆարյանը ԱԺ ամբիոնն օգտագործում է ‘պտտվող լուրերի’ համար. ‘Վալլեքս’ ընկերություն

‘’Ժառանգություն’’ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն 08.02.2012 թ. խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ, ըստ իրեն հասած լուրերի, Թեղուտից ոչ հեռու գտնվող Կարմիր գեղ կոչվող հանդամասում հանքավայրի որոնողական աշխատանքներ են կատարվել: Այդուհետ պատգամավորը հարցրել է ՀՀ բնապահապանության նախարարին այդ աշխատանքները ‘’Վալլեքս’’ խմբի ընկերությունների կողմից իրականացվելու մասին: Ցավոք՝ դա բավարար հիմք համարվեց որոշ […]

Մենք քվեարկել ենք հանուն ազատության, եղբայրության եւ հավասարության.Վալերի Բուայե

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն հարցազրույց է տվել “Nouvelles d’Armenie” պարբերականին: Բուայեն հայտնել է, որ իր համար անակնկալ էր հայկական օրինագծի բողոքարկումը Սահմանդրական խորհրդում, քանի որ իրենք ավելի քան 10 տարի քննարկում են այդ թեման: “Մենք քվեարկել ենք այդ օրինագծի օգտին` հանուն ազատության, եղբայրության եւ հավասարության: Հույս ունեմ, որ Սահմանադրական խորհուրդը […]

Իշխանությունն ու ընդդիմությունը նաեւ շնորհակալություն են հայտնում միմյանց

Այսօր խորհրդարանում “Գրադարանների եւ գրադարանային գործի մասին” օրինագծի քննարկման ժամանակ “Ժառանգության” պատգամավոր Անահիտ Բախշյանը շնորհակալություն հայտնեց նախագծի համահեղինակ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին նախաձեռնության համար, որին ավելի ուշ միացել է նաեւ ինքը: Տիկին Բախշյանն իր խոսքում մի քանի անգամ շեշտեց “շնորհակալություն” բառը: Ելույթի ավարտից հետ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ուրախությամբ փաստեց, որ խորհրդարանի աշխատանքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի