29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծառուկյանին օժի՞տ չեն տվել

Որքան ընտրական գործընթացը եռման ավելի բարձր աստիճանի է հասնում, այնքան սուր ու հետաքրքիր հումորային դաշտ է ստեղծվում քաղաքական այս լուրջ իրադարձության շուրջ: Եւ քանի որ այս ընտրություններին իշխանությունը պայքարում է իշխանության դեմ, ընդդիմությունն էլ ընդդիմության, անեկդոտների ու սրամտությունների գլխավոր հերոսները նախեւառաջ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են:

Աբովյանցիները կատակում են, որ “Ծառուկյանի փեսան է Աբովյանից, հո քաղաքն էլ օժի՞տ չեն տվել իրան”: Հիշեցնենք, որ Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետ Կարո Գուլոյանը ԲՀԿ առաջնորդի փեսան է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Աբովյանում պատռում են բոլոր քաղաքական ուժերի պաստառները, բացի ԲՀԿ-ից: Բնականաբար, Հանրապետական երիտասարդները զգուշացրել են ԲՀԿ-ականներին, որ Հանրապետականի մի թուղթն էլ պակասելու դեպքում “պատասխան են տալու”:

ԲՀԿ-ի ներկայացուցիչները դրանից հետո Հանրապետականի նկատմամբ զգույշ են, քանի որ գիշերը Հանրապետականները մինչեւ լույս հետեւում են, թե չլինի` առավոտյան պաստառները ճղած լինեն:

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, օրեր առաջ, լուսադեմին,  երբ ՀՀԿ-ի ներկայացուցիչիները հերթական քարոզչական պաստառներ էին տարածում, նրանց հանդիպեցին ԲՀԿ-ական երիտասարդները: Հանրապետականների սոսինձը այդ պահին վերջացել էր, սակայն դեռ գործ կար անելու:

Զարմանալի է, բայց ԲՀԿ-ականները ճանաչելով թե ում մարդիկ են, ոչ միայն սոսինձ են տվել, այլ օգնել են Հանրապետականներին փակցնելու պաստառները: Մեր տեղեկություններով, Հանրապետականները Աբովյանում հայտնի գործարար Արթուր Հարությունյանի` Պալաչի թիմից էին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ