29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Միասնական շտաբի առաքելությունը անազնիվ ճանապարհով բերված քվեները պահելն է. Ստյոպա Սաֆարյան

  “Անհասկանալի բան չկար,  որ Տեր-Պետրոսյանը չհասկանար: Արվել է երկու շատ հստակ առաջարկություն”,-այսօր անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ինքը չի կարող մեկնաբանել միասնական շտաբից դուրս գալու “Ժառանգության” քայլը, որովհետեւ այն անհասկանալի է, Henaran.am-ին ասել է ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:

 Սաֆարյանի խոսքով, “Ժառանգության” առաջին  առաջարկությունն այն էր, որ ի թիվս մյուս կուսակցությունների առաջնորդների, Տեր-Պետրոսյանը եւս պետք է ստորագրի միասնական շտաբի ստեղծման փաստաթուղթը, իսկ երկրորդը վերաբերվում է բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանելու եւ զարտուղի ու անազնիվ  ճանապարհով ձայներ հավաքելու գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելուն եւ դրա դեմ պայքարելուն:

  “Այսօր  Հայաստանում  ընտրակեղծիքները ընտրական տեղամասերից դուրս են իրականացվում` բարեգործությունների անվան տակ, քաղաքացիների անձնագրերը հավաքելով ու գրանցելով: Այսինքն, եթե միասնական շտաբը կոչված է պայքարելու միայն տեղամասում տեղի ունեցող ընտրակեղծիքների դեմ, ապա մեզ մնում է արձանագրել, որ միասնական շտաբ կոչվածի առաքելությունը ընդամենը անազնիվ ճանապարհով բերված քվեները պահելն է, նշանակում է, որ կարելի է “Ժառանգությն” վրա ցեխ շպրտելով, բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանելով ձայներ բերել”,-Henaran.am-ին ասել է Ստյոպա Սաֆարյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ