29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչու հիմա. պարզաբանում է ՀՀԿ առաջնորդը եւ հորդորում ընտրությունները հաշվեհարդար չսարքել /ֆոտո/

“Շատերը հարցնում են, թե ինչու է Հանրապետականը հիմա առաջարկում իր բարեփոխումների ծրագիրը: Թող ժամանակին անեին: Ինչու՞ հիմա: Ես պատասխանում եմ` արել ենք ու հիմա էլ անում ենք”:

Լոռու մարզի Օձուն գյուղում ընտրողների հետ հանդիպմանը հայատարարեց ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ըստ նախագահի` խնդիրները պիտի հասունանային, որ դրանք լուծվեին, եւ բացի դրանից պայմաններ էին անհրաժեշտ դրանց համար: Հայաստանի նախագահի խոսքով` ինքը Օձուն է եկել ` խոսելու հին եւ նոր Հայաստանի մասին, մասնավորապես` նոր Օձունի մասին: Այն ունի պատմական անցյալ, բայց պետք է նայել առաջ, որի ծրագրերը հենց ներկայացոնւմ է Հանրապետականը:

ՀՀԿ առաջնորդը օձնեցիներին կոչ արեց չվախենալ մեծ գործեր բռնելուց եւ քվեարկել Հանրապետականի օգտին: Սերժ Սարգսյանի հաջորդ կանգառն Ալավերդին էր: Քաղաքի եկեղեցու առաջ հավաքված բազմությանը Սերժ Սարգսյանը նախ ողջունեց, հետո նշեց, որ ինքն այստեղ է, որպեսզի ներկայացնի առաջիկա 56 տարիների անելիքները:

Նախագահն անդրադարձավ հանքարդյունաբերությանը, բնապահպանական խնդիրներին` ասելով, որ հանքաարդյունաբերությունը զարգացնելու են:

Անդրադառնաալով մայիսի 6-ի կայանալիք ընտրություններին` Սերժ Սարգսյանը հորդորեց դրանք ճակատամարտ, պատերազմ չդիտել եւ չհամարել կենաց մահու խնդիր. “Ընտրությունները քաղաքական գործընթաց է, բայց ոչ թե հաշվեհարդար: Հարեւանը չպետք է հարեւանի հետ թշնամանա, բարեկամը` բարեկամի”,-ասաց ՀՀԿ առաջնորդը:

Որպես Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ցանկություն ունի, որ մայիսի 6-ին Հանրապետականը ստանա ընտրողների քվեների մեծ մասը: “Իսկ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հանրապետության նախագահ, ես ցանկանում եմ, որ այս ընտրությունները լավագույնը լինեն անկախ Հայաստանի 20-ամյա պատմության մեջ”,-ասաց Սերժ Սարգսյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ