01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Հավատանք հայոց հողին. Սերժ Սարգսյան

ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը թալինցիների հետ հանդիպմանը մասնավորապես անդրադարձավ գյուղատնտեսությանը: Նրա խոսքով` այստեղ ապրում են այն մարդիկ, ովքեր քարը հող են դարձրել, եւ գիտեն, թե այդ հողը ինչ գին ունի. “Մենք այն ազգն ենք, որ գիտենք, թե ինչպես ենք ձեռք բերել մեկ թիզ հողը եւ պիտի այնպես անենք, որ անմշակ չմնա ոչ մի թիզ հող”,- ասաց ՀՀԿ նախագահը: Նա համոզված է, որ եթե հողը շահույթ բերի, ապա այն կմշակեն եւ կպայքարեն նրա համար:

Սերժ Սարգսյանը թալինցիներին կոչ արեց հավատալ հողին, հավատալ հողի համար նահատակվածներին, եւ այդ դեպքում կբարելավվի եւ կփոխվի մեր կյանքը:

Կուսակցության առաջնորդն առաջարկեց թալինցիներին քվեարկել հանրապետականի օգտին եւ այդ դեպքում հայոց հողը ոչ միայն ապրուստի միջոց կդառնա, այլեւ` հարստանալու: Նախագահի այս խոսքերը թալինցիներն ընդունեցին մեծ ոգեւորությամբ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ