28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Միջկուսակացական շտաբը ահազանգում է բռնությունների մասին

Այսօր ԱԺ ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական ընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

‘Վերջին օրերին ընտրատարածքներում տեղի ունեցող միջադեպերը վկայում են, որ իշխանության բազմիցս տրված խոստումները` օրինական, արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու մասին արժեզրկվում են  տեղի ունեցող բռնությունների, կամքի ազատ արտահայտման իրավունքի խոչնդոտման աղմկահարույց դեպքերով:
Մասնավորապես 7-րդ ընտրատարածքում կոպտորեն խոչընդոտվել է ‘Հայ Ազգային Կոնգրես’ դաշինքի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությունը, իսկ հրոսակային մի խումբ հարձակվել է քարոզչություն իրականացնող ակտիվիստների վրա, ինչի հետեւանքով մարմնական վնասվածք է ստացել ‘Հայ Ազգային Կոնգրես’ դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանը:

Բռնության են ենթարկվել նաեւ պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանը եւ Զոյա Թադեւոսյանը: Այս ամենը շտաբը որակում է որպես ընտրական իրավունքի իրացման խոչընդոտում, որը զուգորդվել է բռնություն գործադրելով:
Մտահոգիչ է նաեւ թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված անկուսակցական Մերուժան Մխոյանի` սպառնալիքի արդյունքում ինքնաբացարկի հայտարարությունը: Վերը նշված եւ նմանատիպ այլ արձանագրվող դեպքերը վկայում են քարորզաշավի ընթացքում ընտրական իրավունքի իրացման խոչընդոտման մասին:

Մենք խստորեն դատապարտում ենք նման գործելավոճը եւ պետական համապատասխան մարմիններից պահանջում ենք արագ արձագանքել եւ տալ համապատասխան գնահատական` պատասխանատվության ենթարկելով բռնություն կիրառած անձանց ու նրանց հովանավորներին,  ապահովելով  նաընտրական քարոզարշավի օրինական ընթացքը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ