Ազատության հրապարակն ՕԵԿ-ինն էր. պերճանք, թե … /ֆոտոշարք/
ՕԵԿ հանրահավաքն “Ազատության” հրապարակում` առանց մեկնաբանության: Լուսանկարները` Մարիաննա Ղահրամանյանի
ՕԵԿ հանրահավաքն “Ազատության” հրապարակում` առանց մեկնաբանության: Լուսանկարները` Մարիաննա Ղահրամանյանի
“Ազատության” հրապարակում մեկնարկել է ՕԵԿ հանրահավաքը: Հրապարակ տանող ճանապարհին ամենուրէ մարդկանց ձեռքերում, գետնին, կարելի է տեսնել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նկարով եւ կուսակցության կարգախոսով փոքրիկ պաստառներ: Հանրահավաքը մեկնարկեց ՕԵԿ հիմնով: Այն բացեց Հովհաննես Մարգարյանը նա ողջունեց ներկաներին եւ խոսքը փոխանցեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին: Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը մշտապես հանդես է եկել նորարարական ծրագրերով, […]
Այսօր ‘Նիգ-Ապարան’ հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության 10-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, կազմակերպության նախագահ, այժմ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը պատասխանելով Henaran.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ եթե թիվ 7 ընտրատարածքում, ուր պատգամավորության թեկնածուներ են առաջադրվել Սամվել Ալեքսանյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ընտրություններն անցնեն ազատ եւ արդար, ապա ինքը համաձայն է դառնալ […]
“Ֆեյսբուք” սոցիալական ցանցում ՀՀԿ-ԲՀԿ հեռակա բանավեճը շարունակվում է: ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը “Ֆեյսբուք”-ի իր էջում հետեւյալ գրառումն է թողել.”Ի պատասխան Օսկանյանի “Իրականության անատոմիան” սիրային նովելին, չբռնե՞մ ու տպագրեմ “Կեղծիքիի դիահերձումը” գիտահանրամատչելի հոդվածը”: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը հերթական քննադատությունն ուղղեց իշխանության հասցեին, այս անգամ` “Իրականության անատոմիան” հոդվածով, որտեղ Օսկանյանը […]
Ամեն անգամ ընտրություններից առաջ ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին, որ կեղծիքներ են լինելու: Henaran.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` անդրադառնալով մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները ՀՀԿ-ի կողմից “կեղծելու” մասին ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի շարունակ հնչող հայտարարություններին: “Ընդդիմադիրներն ասյօր “Հանրապետական”-ի դեմ են պայքարում, որովհետեւ այսօր ամենաուժեղ քաղաքական ուժը “Հանրապետական” կուսակցությունն է: Իրենք այդ պայքարով […]
ԲՀԿ համամասնական ցուցակի 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Տիգրան Ուրիխանյանը նշանակվել է Գորիսի տարածաշրջանում ԲՀԿ կենտրոնական շտաբի համակարգող: “Առավոտի” հարցին` մտավախություններ չունի՞ այդ տարածաշրջանում աշխատելու առումով, քանի որ Սյունիքի Հանրապետական մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բավականին սկանդալային անձնավորություն է, բռունցքներին ազատություն տվող, օրենքներն առանձնապես չհարգող. ինչի բազում վկայությունները կան: Չի՞ վախենում Տիգրան Ուրիխանյանը նրա հետ առերեսվելուց: “Ուզում եմ Ձեզ […]
“Ադրբեջանը պետք է Լեւոն Տեր-Պետրոսյանին մատաղ անի: Մեզ կանգնեցրեց` մենք չհասանք հաղթական դրոշը Բաքվում ծածանեինք”,-այսօր Ազատամարտի վերերանների միության 5-րդ համագումարում իր ելույթում հայտարարեց ռազմական ոստիկանության Արմավիրի նախկին պետ Գրիշա Սարգսյանը` /Ժարիտ Գրիշը/: Ելույթի այդ հատվածը` տեսանյութում:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններով Վանաձորում թերեւս ամենաքիչն են հետաքրքրված: Թաղային հեղինակությունները, նարդի խաղացող ծերունիները, սրա-նրա կյանքով ապրող տատիկներն անգամ օրվա թեմաների մեջ չեն անդրադառնում դրան: ’’Ընտրության օրը մոտավորապես գիտեմ,եթե անկեղծ լինեմ, իմ համար մեկ ա էտ ընտրությունը բալես, իմ փայ փողը կտան կգնամ, չեն տա `չեմ գնա, մեկ ա գնամ չգնամ ընտրվողը ընտրվելու ա, ես պետք […]
ՄԻՊ-ը պատրաստվել է ընտրություններին թե տեխնիկապես, թե մարդկային ռեսուրսների առումով, որպեսզի կարողանա առավել արժանահավատ զեկույց պատրաստել ընտրությունների վերաբերյալ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքով` ՄԻՊ-ն ունի խորհրդատվական տիպի լիազորություններ` խորհուրդ տալ քաղաքացիներին` ինչպես պաշտպանել իրենց իրավուքները: ՄԻՊ-ը կարող է նաեւ օրենքից ու Սահմանադրությունից բխող առաջարկներ ներկայացնել պետական մարմիններին: ‘Երկուշաբթի […]
“Չի լինի մի բնակավայր, որտեղ ՀՀԿ-ն չմտնի նախընտրական քարոզչության ժամանակ: Բացի դրանից օգտվելու ենք քարոզչական մեթոդներից սկսած հեռուստաեթերից մինչեւ լոկալ հանդիպումներ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխանախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս նշեց, որ ընտրողին են ներակայանալու բովանդակային, հետաքրքիր ծրագրով, որը կազմվել է հենց իրենց առաջարկների հիման վրա: Իսկ ՀՀԿ-ն ոչ թե ապրիլի 8-ին կսկսի քարոզարաշավը, […]





























