06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Րաֆֆին կզիջի Նիկոլին

“Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը հույս հայտնեց, որ մայիսի 6-ին կայանալիք ընտրությունները անցնելու են ազատ, անկախ, թափանցիկ: “Սա հնչում է նաեւ իշխանությունների շուրթերից”,-ասաց նա: Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ընդդիմության թեկնածուներին միանալ եւ մեկ թեկնածու պահել: “Ես հարգում եմ Նիկոլ Փաշինյանի որոշումը, որ առաջադրվել է  թիվ 7 ընտրատարածքում, որտեղ նաեւ […]

Գալուստ Սահակյանը Վահան Հովհաննիսյանին խորհուրդ տվեց իր ցուցակի “դարդը լացել”

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին պատասխանեց քիչ առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի` ՀՀԿ- ի հասցեին հնչեցրած տեսակետին: Մասնավորապես, Վահան Հովհաննիսյանն ասել էր , որ ՀՀԿ մեծամասնական եւ համամասնական ցուցակները ծանր քարերով սայլ են, որոնք տեղից դժվար է շարժել : “Թող իրենց ցուցակի դարդը լացեն, էնպես չի որ որեւէ ցուցակում […]

Տղամարդիկ, ջաններդ յուղեք. 180-ից 12-ը` կանայք

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, հանրապետության թվով 41 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 180 թեկնածու: Նրանցից 12-ը կին են: Ընդ որում, կան ընտրատարածքներ, որտեղ իրար դեմ պայքարելու են գեղեցիկ սեռի երկուական թեկնածուներ: Այսպես, թիվ 4 ընտրատարածքում 6 թեկնածուից երկուսը կին են`  “Ժառանգությունից” Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու “168 ժամ” օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Թիվ […]

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը կհետաձգեն, որպեսզի Պուտինին “նեղություն չպատճառեն”

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ-երկրների գագաթաժողովը, որը տեղի կունենա մայիսի վերջին Չիկագոյում, կկայանա առանց ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի, որը չի կարող մասնակցել գագաթաժողովին` Ռուսաստանում ներքաղաքական խնդիրների պատճառով: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի պետքարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը` առանց մեկնաբանելու վերջերս տարածված լուրերն այն մասին, որ հանդիպումը հնարավոր է` չկայանա ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության հետ կապված  չլուծված հարցերի պատճառով, […]

Էրդողանը հավանաբար ներողություն խնդրի. քրդերի դեմ մասշտաբային գործողության զոհն է դարձել 12 մարդ

Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ Թուրքիայի հարավ-արեւելքում անցկացված հատուկ գործողության արդյունքում  12 մարդ է զոհվել: Մարտական գործողություններն իրականացվել են Իրաքի եւ Սիրիայի հետ սահմանի վրա գտնվող Ջուդի լեռան լանջերին, հաղորդում է “Hurriyet”-ը: Գործողությունը, որում ներգրավվել են ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ, սկսել է մարտի 20-ին: Գործողության անցկացման համար առիթ են դարձել Դիարբեքիր քաղաքում քրդերի կազմակերպած բախումերը: Արդյունքում` նման ակցիաները […]

Նիկոլ Փաշինյանին զարմացրել է Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը

Քիչ առաջ ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցող եւ Հայ ազգային կոնգրեսի կողմից թիվ 7 ընտրատարածքում առաջադրված “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը տարածել է հայտարարություն. “Ես` Նիկոլ Փաշինյանս, երեկ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու եմ առաջադրվել Երեւանի թիվ 7 ընտրատարածքում: Հենց այս ընտրատարածքում առաջադրվելը բխում է Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում, դրանից առաջվա իմ քաղաքական […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը միակ կենսաթոշակառուն է. 8 կուսակցություն եւ 1 դաշինք

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի,  մարտի 22-ին ավարտվեց մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում համամասնկան եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրումների ժամկետը: Այսպիսով, մայիսի 6-ի համամասնական քվեարթերթիկում, թերեւս, եթե ինքնաբացարկ չլինի, կլինի 8 կուսակցության եւ մեկ դաշինքի անուն: Ըստ ԿԸՀ կայքի, այդ քաղաքական ուժերն են /ներկայացվում է ըստ այբբենական կարգի եւ ցուցակների առաջին 3 թեկնածուների անունները/. […]

Ֆրանսիային ԵԱՀԿ ՄԽ-ում փոխարինի ԵՄ-ն. եվրախորհրդարանն է առաջարկում

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր փաստաթուղթ է ընդունել Հայաստանի վերաբերյալ, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: Փաստաթղթում առաջարկվում է, որ Եվրամիությունը փոխարինի Ֆրանսիային` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում: Փաստաթուղթը պետք է քվեարկության դրվի  Եվրախորհրդարանի լիագումար նիստում: Այն հավանաբար կկայանա մեկ ամսից: Փորձագետները, սակայն, քիչ հավանական են համարում, որ փաստաթղթի այս դրույթը կհաստատվի:

Խուճուճ Էդոյին էլ չտվեցին

Զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումների առիթով կրկին անգամ ուսումնասիրվել է Էդուարդ Ավետիքի Մադաթյանի /Խուճուխ Էդո/` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելու հարցը: Անձը հաստատող այլ փաստաթղթի /վերադարձի վկայական/ տվյալներով սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ […]

“Գցվածների ցուցակ”` Պետրոս Ղազարյանից

Պետրոս Ղազարյանը Ֆեյսբուքի իր  պատին հումորային տրամաբանությամբ է վերլուծել վերջին օրերին քաղաքական քննարկումների եռման ամենաբարձր աստիճանում հայտնված  “ցուցակամանյան”: Հումորից զուրկ մարդկանց և չափազանց խորը վերլուծաբաններին լրագրողը խորհուրդ է տալիս չկարդալ այն : Պետրոսը կազմել է ԱԺ ընտրություններին “գցվածների” ցանկը, որն, ի դեպ, գլխավորում է ինքը: 1.Պետրոս Ղազարյան 2.Անդրանիկ Թևանյան 3.Մենուա Հարությունյան 4.Արմեն Մարտիրոսյան 5.Լիլիթ Գալստյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի