14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ այդ գործընթացի հետագա քայլերը: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

“Ժառանգությոնը” ընտրություններին մասնակցության ձեւաչափի ու ցուցակների մասին կասի մարտի 18-ին

“Ժառանգության” 7-րդ համագումարին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւաչափին չանդրադարձավ:Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ամենալայն դաշտով համագործակցության պատրաստակամություն հայտնեց, մասնավորապես “Ազատ դեմոկրատների” հետ, սակայն ավելին չասաց: Համագումարին կուսակցությունը ընդունեց “Նոր Հայաստանի բանաձևը”, որտեղ անդրադարձ է կատարվում երկրի արտաքին ու ներքին մարտահրավերներին եւ կոչ է արվում “ազգային ժողովրդավարական ուժերին ու քաղաքացիական ողջ հանրությանը` կատարելու համարձակ ու համատեղ […]

Նաիրա Զոհրաբյանը լիովին համաձայն է Տեր-Պետրոսյանի հետ

“Միանշանակ համաձայն եմ ՀՀ առաջին նախագահի հետ, որ Վարդան Օսկանյանի մուտքը ԲՀԿ բացարձակապես պայմանավորված չէ ինչ-որ մարդկանց ստվերներով, ինչպես համառորեն շրջանառում է մամուլը”,-այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետին: “Ոչ միայն Վարդան Օսկանյանի դեպքում, այլև ընդհանրապես, ես խորհուրդ եմ […]

Ֆրանսիայի Սահմանադրական Խորհրդի որոշումը հնարավոր է` կապ ունի Սիրիայի հետ. թուրքագետ

ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիան հռչակում է ցեղասպանությունների կանխարգելում, որը ենթադրում է ցեղասպանության ճանաչում եւ պատիժ` ճանաչումը ժխտելու համար: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը` խոսելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը հակասահմանադրական ճանաչելու որոշման մասին: ‘’Ինչպես օրերս հրապարակել էր ‘’Ֆայնեյնշլ թայմս’’-ը` ‘’Անկարան հոգսերից ազատվեց մինչեւ հուլիս’’: Սարկոզին հուլիսին կսկսի […]

Որակական իշխանափոխությունը հրամայական է. Րաֆֆի Հովհաննիսյան

“Առկա իրադրությունը երկրում հրամայական է դարձնում որակական իշխանափոխությունը քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության միջոցով: Պետք է ոչ միայն իշխանությունը փոխվի, այլ պետք է փոխվի մեր երկրի տարբեր համակարգերի ու ոլորտների որակը”,-“Ժառանգության” 7-րդ համագումարին հայտարարեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրեց կուսակցության մոտեցումները հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ: “Հայաստանում կուսակցապետությունը պետք է […]

ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Մարտի 2-ին  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: Հանդիպման ընթացքում շարունակվեցին քննարկումներն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ: Զրուցակիցները անդրադարձան հունվարի 23-ին Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի, եւ Ադրբեջանի […]

Կոնգրեսականը վերահաստատեց իր աջակցությունը Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների պահպանմանը

2013 ֆինանսական տարվա վարչակազմի բյուջետային նախագծի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ կոնգրեսական Դեյվիդ Սիցիլինը բարձրացրեց ամերիկահայ համայնքին հուզող հարցեր, հաղորդեց Ամերիկայի Հայկական համագումարը: Հանձնաժողովի առջեւ հանդես եկող պետքարտուղար Քլինթոնին ուղղված մի շարք հարցերում  Սիցիլինը մեջբերեց անցյալ տարի ընդունված օրինագիծը Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների պահպանման, ինչպես նաեւ կրոնական խտրականությանը վերջ դնելու վերաբերյալ: Քանի […]

‘Ժառանգությունն’ ու ‘Ազատ դեմոկրատները’ դաշինքով կգնան. Զուրաբյանը հիշեց ՀԱԿ-ի՞ն

Ամենայն հավանականությամբ մարտի 11-ին կհայտարարվի ‘Ժառանգություն’ եւ ‘Ազատ դեմոկրատներ’ նախընտրական դաշինքի մասին: Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը: Նա նշեց, որ տեխնիկական խնդիրներ են այն հարցերը, թե դաշինքի մասին կհայտարարվի այսօր համագումարում, թե կստեղծվի վարչություն, որը վերջնական որոշում կկայացնի: Արարատ Զուրաբյանը անդրադառնալով  ‘Ժառանգություն’-‘Ազատ դեմոկրատներ’ համամասնական ցուցակի մասին […]

“Քծնելով թուրք մերժողականներին”. սփյուռքահայ մտավորականի հոդվածը

Հունվարի 26-ին կանադական հեղինակավոր “Embassy” շաբաթաթերթում տպագրվել էր անգլիացի լրագրող Գվին Դայերի` “Քծնելով հայերին” հոդվածը, որտեղ վերջինս քննադատել էր Ֆրանսիայում ընդունված օրինագիծը և կասկածի տակ առել հայկական կոտորածների` ցեղասպանություն լինելու փաստը, ենթադրելով, որ դրանք եղել են “քիչ պարբերական և ոչ կազմակերպված”: Թարգմանաբար  ներկայացնում  ենք Կանադայի Հայ ազգային կոմիտեի անդամ, սփյուռքահայ մտավորական Փոլ Դոուզջյանի` նույն շաբաթաթերթում […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը անտանելի բեռ է. Վահան Հովհաննիսյան

“Առաջին նախագահն այն անտանելի բեռն է, որի պատճառով այդ երկու նավերը խորտակվում են կամ խորտակվել են”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով երեկ ՀԱԿ հանրահավաքին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ նա իր ելույթում ասել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը խորտակված նավ է, երրորդը` խորտակվող: Վահան Հովհաննիսյանը, ի դեպ նշեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված