23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՊՀ դիտորդները շարունակում են հետեւել

ԱՊՀ երկրների դիտորդները շարունակում են ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մոնիտորինգը: Հանդիպումներ են կայացել ԱԳ նախարարության, Վճռաբեկ դատարանի, ՀՀ Հեռուսատատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հետ, որոնց ընթացքում քննարկվել է նախընտրական քարոզարշավը: Դիտորդները շարունակում են հետեւել, թե ինչպես են տարածքային ընտրական հանձնժողովները պատրաստվում ընտրություններին: Դիտորդական առաքելությունը շարունակում է լրատվամիջոցներին տեղեկացնել իր գործունեության մասին:

Հմայակի թանկարժեք պատերը…/վիդեո/

Այսօր  ‘’Հայհիդրոնախագիծ’’ ընկերության աշխատողները ինստիտուտի շենքում մամլո ասուլիս էին կազմակերպել, որպեսզի եւս մեկ անգամ հանգամանալից ներկայացնեն իրենց խոսքով` քաղաքական աստառ ձեռք բերած աշխատանքային կոնֆլիկտը վերոնշյալ ինստիտուտի սեփականատիրոջ` Սենիկ Ջուլհակյանի եւ աշխատանքային կոլեկտիվի ու նույն շենքում գտնվող ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի միջեւ: ‘’Հայհիդրոնախագիծ’’ ընկերության աշխատակիցները համոզված էին, որ Հմայակ Հովհաննիսյանը արշավ է սկսել իրենց դեմ: Հիշեցնենք, […]

Հայաստանում ինչպե՞ս են ընթանում գործերը. Gallup

Արմնյուզ լրատվական հեռուստաալիքի պատվերով  համաշխարհային ճանաչում ունեցող Gallup սոցիոլոգիական հետազոտությունների կազմակերպությունը իրականացրել է հասարակական կարծիքի ուսումնասիրություն` 2012 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ: Հետազոտությունը ներկայացնում է ՀՀ քաղաքացիների քաղաքական նախապատվությունները,  ԱԺ ընտրություններին մասնակցելու նրանց պատրաստակամությունը, ժողովրդավարության եւ սոցիալական հարցերի վերաբերյալ դիրքորոշումները: Նախագծի հիմնական նպատակներն են` ուսումնասիրել Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները եւ կարծիքները, պարզել խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրական […]

Ես չեմ տեսնում ակնհայտ հակասահմանադրականություն. Կարեն Անդրեասյանը ԸՕ դրույթի մասին /վիդեո/

՛՛Ես, անկեղծ, պատրաստ չեմ հարցին միանշանակ պատասխանել: Եթե ես համարեի, որ դա ինքնին հակասահմանադրական է,ես ինքս էլ իրավունք ունեի առանց այդ պատգամավորների ՍԴ դիմելու, ես չեմ դիմել,  նշանակում է, որ ես չեմ տեսնում ակնհայտ հակասահմանադրականություն, բայց ՍԴ-ն  ինձանից եւ բոլորիցս ավելի իմաստուն կարող է գտնվել եւ տեսնել այդ խնդիրը սահմանադրականության հետ հակասության մեջ: Այս որոշումը […]

ՄԻՊ-ը չգնահատեց քարոզարշավի ընթացքը, բայց նշեց, որ մարդիկ վախենում են դիմել իրեն

ՄԻՊ դիտարկումները կապված քարոզարշավի եւ սպասվող ընտրությունների հետ հիմնված են տարբեր կուսակցութունների շտաբերի պետերի հետ հանդիպումների ընթացքում ստացված տեղեկատվության եւ ՄԻՊ գրասենյակում գործող 116 թեժ գծին ստացված քաղաքացիների ահազանգերից: Այսօր այս պահին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքով, բացառությամբ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի, որոնք հետաքրքրություն չեն դրսեւորել ՄԻՊ առաջարկին, հանդիպումներ են եղել բոլոր […]

Ադրբեջանը ցանկացել է թշնամու կերպարը հիշեցնել. քաղաքագետ

    “Միջազգային հանրությունը քաղաքական տեսանկյունից այստեղ դերակատարում չունի: Չկա մի մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի կանխել նմանատիպ ոտնձությունները”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը` անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական դիրքերից Հայաստանի ուղղությամբ հնչած կրակոցներին: Հիշեցնենք, որ դրանք 4  զինծառայողի մահվան պատճառ դարձան: “Այս իրադարձությունն ուներ նախապատմություն, որի սկիզբը ես համարում եմ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Բաքվում […]

ԱՄՆ-ը զիջումների է գնում Իրանի միջուկային ծրագրի հարցում

ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են Իրանին տրամադրել` նոր, կոմպրոմիսային տարբերակներ նրա միջուկային ծրագրերի վերաբերյալ: Ինչպես հայտնում է “Los Angeles Times”-ը, Իրանին թույլ կտան ուրանը հարստացնել միայն 5 տոկոսով, եթե երկրի կառավարությունը թույլատրի, որ միջազգային տեսուչները անսահմանափակ եւ մշտական վերահսկողություն սահմանեն նրանց աշխատանքի վրա: ԱՄՆ-ը քննարկում է նման հավանականություն, քանի որ զգուշանում է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ […]

ԱՄՆ դեսպանը նեղ շրջանակում խոսել է առաջիկա ընտրություններից

Առաջին անգամ ճանաչողական այցով  Սյունիքում գտնվող ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Կապանում հանդիպումների ժամանակ կարեւորել է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: “Հուսով եմ բոլորդ գիտեք, որ մայիսի 6-ին ընտրություններ են լինելու, եւ ես կարծում եմ, որ ձեզանից ովքեր ՀՀ քաղաքացիներ են եւ լրացել է 18 տարին, այս ընտրություններին կգնան եւ կքվեարկեն: Այս ընտրությունները կարեւոր են […]

Սուրեն Սիրունյանը` ՀԱԿ-ի խանդի ու Վանո Սիրադեղյանի հետ կապերի մասին

 Վանո Սիրադեդյանի թիկնազորի նախկին պետ, ՀԱԿ նախկին անդամ Սուրեն Սիրունյանը, որը նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրել է իր թեկնածությունը թիվ 5 ընտրատարածքում, Henaran.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե խանդն  է պատճառը, որ այսօր ՀԱԿ-ի քննադատության սլաքները հիմնականում “Ժառանգության” ուղղությամբ են գնում: “Նախ եւ առաջ, այնտեղ են գտնվում այն մարդիկ, որոնք դուրս եկան ՀԱԿ-ից եւ միացան “Ժառանգությանը”: Դրան […]

Դամասկոսում պայթյուններ են տեղի ունեցել. կան զոհեր /վիդեո/

Նախօրեին` ապրիլի 27-ին, Դամսակոսի 2 թաղամասերում պայթյուններ են տեղի ունեցել, տեղեկացնում է “Ալ-Ջազիրա”-ն: Պայթյուններից մեկը տեղի է ունեցել Միդան թաղամասում` տեղի մզկիթի մոտ: Ըստ նախնական տվյալների` ահաբեկչությունն իրագործել է ահաբեկիչ-մահապարտը: 6 մարդ զոհվել է, 17-ը` վիրավոր են: Ընդդիմության ակտիվիստները պնդում են, որ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ մարդիկ մզկիթից դուրս գալիս են եղել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի