14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իմ ցանկությունը քիչ է. քաղաքական որոշումների սպասելիս /վիդեո/

“Իմ ցանկությունը բավականին  քիչ է, կարող է փողոցում 2000 մարդ ցանկանա ինչ-որ պաշտոն կատարելու, որոշողն ու հաստատողը հանրապետության նախագահն ու վարչապետն են: Իմ ցանկանալն այս դեպքում որեւէ նշանակություն չունի”,-այսօր կառավարության նիստից հետո  լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը այսպես պատասխանեց Henaran.am-ի այն հարցին, թե ցանկություն ունի՞ արդյոք պարոն Թովմասյանը շարունակել աշխատել որպես արդարադատության նախարար:

Հրայր Թովմասյանը հորդորեց լրագրողներին մեկ-երկու օր էլ սպասել, երբ կկայացվեն քաղաքական որոշումներ:  Արդարադատության նախարարը մանրամասնեց սահմանադրական ընթացակարգը, համաձայն որի, նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ, վայր է դնում իր լիազորությունները, որից հետո տասնօրյա ժամկետում  ՀՀ նախագահը,  քննարկելով ԱԺ խմբակցությունների հետ, վարչապետ է նշանակում մեծամասնության աջակցությունը վայելող անձի:

Այնուհետ,  20 օրյա ժամկետում, վարչապետի առաջարկությամբ, ՀՀ նախագահը նշանակում է կառավարության անդամներին:

Հրայր Թովմասյանը նշեց, որ ներկայացված ժամկետներն առավելագույնն են, բայց փորձը ցույց է տալիս, որ այս ամենն իրականացվում է ավելի կարճ ժամանակահատվածում : “Հունիսի առաջին տասնօրյակում նշանակված կլինի եւ վարչապետը եւ պարզ կլինի կառավարության կազմը”,-հավելեց Հրայր Թովմասյանը:

Ճեպազրույցի մանրամասները` կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ