12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀՀ նախագահն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում  Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային:
ՀՀ նախագահի Ճապոնիա կատարելիք առաջիկա այցից առաջ կողմերը քննարկել են հայ-ճապոնական հարաբերությունների օրակարգը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները:
Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ճապոնիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացմանը: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ հատկապես այս տարի, երբ լրանում է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, նախագահ Սերժ Սարգսյանի այցը նոր լիցք կհաղորդի բարեկամ երկրների հարաբերություններին:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ