13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Աշոտյանն ու ոսկե ձկնիկը /վիդեո/

“Որպես ՀՀԿ անդամ ես պարտավոր եմ եւ հետեւում եմ իմ կուսակցության քաղաքական մարմնի ցանկացած որոշմանը` եւ աշխատելու, եւ չաշխատելու մասին”,-այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսպես պատասխանեց իր պաշտոնում մնալ-չմնալու մասին լրագրողների հարցին:

Այսուհանդերձ, Արմեն Աշոտյանը նախընտրում է օրենսդիր, թե՞ գործադիր մարմինը: Այս հարցին ԿԳ նախարարը հումորային պատասխան տվեց.” Եթե Դուք ինձ խոստովանեք, որ ոսկե ձկնիկ եք, ես Ձեզ կպատմեմ իմ բոլոր ցանկությունները, եթե ոչ այս խոսակցությունը շարունակելն իմաստ չունի”:

Արմեն Աշոտյանն ասաց, թե քաղաքականացված մարդու եւ ՀՀԿ անդամի համար ամենակարեւորը ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում լինելն է: “Ես ինձ տեսնում եմ այնտեղ, որտեղ կարող եմ ամենապիտանին լինել”,-հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Նա հավելեց, որ աշխատելու փորձ,  սեր ու հակվածություն ունի օրենսդիր աշխատանքի, բայց գործադիրում էլ որոշակի հաջողություններ ունի:

Արմեն Աշոտյանը լրագրողներին խոստացավ ԿԳ նախարար չաշխատելու դեպքում ամփոփիչ ասուլիս հրավիրել, իսկ աշխատանքը շարունակելու դեպքում` ներկայացնել նոր անելիքները:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ