Սիրիացի ապստամբները մնացել են առանց ղեկավարի
Սիրիական Ագային խորհրդի ղեկավար Բուրհան Գալիունը հրաժարական է տվել, հաղորդում է “Ալ-Արաբիա”-ն:
Նախկին ղեկավարի խոսքով` ինքը դիմել է այդ քայլին` Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ընդդիմացող բոլոր ուժերի միավորման համար: Նա կոչ է արել բոլոր ընդդիմադիրներին միավորվել` մի կողմ թողնելով անվստահությունն ու հակամարտությունները:
Ավելի վաղ սիրիական վարչակարգի այլ միավորումներ Գալիունին մեղադրել էին բռնապետության մեջ, իսկ Սիրիական Ազգային խորհրդի ղեկավարությունը` ապստամբական շարժման շրջանակներում իշխանության շահագործման մեջ: Բացի այդ, Սիրիական Ազգային խորհրդի ղեկավարությունը բազմիցս քննադատության է ենթարկվել Սիրիայի ապստամբների եւ Իսլամական արմատականների խորհրդում մասնակցության միջեւ գործողությունները համակարգել չկարողանալու մեջ:
Գալիունը պրոֆեսոր է, սիրիացի փախստական, ով բնակվում է Փարիզում: Նա երկիրը լքել է Բաշար ալ-Ասադի հետ հակասությունների պատճառով` կապված երկրի զարգացման հետ: Չնայած այն բանին, որ նա հարգված մարդ է, նրա կազմակերպչական հատկությունները բազմիցս քննադատության են ենթարկվել:
Սիրիական Ազգային խորհուրդը կազմավորվել է 2011-ի օգոստոսին` ապստամբությունը սկսելուց մի քանի ամիս անց: Այս կազմակերպության մեջ են սիրիացի ակնառու գաղթական գործիչները, ինչպես նաեւ ապստամբները, ովքեր փախել են երկրից` վարչակարգի կողմից հետապնդվելու պատճառով: