Մհեր Սահակյանն ինքնապաշտպանության նկատառումով է հարվածել ՔՊ-ականին. Փաստաբանը մանրամասներ է հայտնել
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ստանձնել է ձերբակալված ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանությունը։ Մելիքյանը հայտնել է, որ այս պահին իր պաշտպանյալը գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, շուտով, հավանաբար, կտեղափոխվի Երևանի քննչական (Պարույր Սևակի փողոց): «Լիազորված եմ հանրությանը ներկայացնել Մհեր Սահակյանի պարզաբանումը միջադեպի կապակցությամբ. Պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վ. Վարդանյանը ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ […]





































