10 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Անձամբ եմ տեսել՝ ինչպես են «Հայաստան» խմբակցության պատգամավորները հրահրում անվտանգության աշխատակիցներին ու վիրավորում. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անթույլատրելի է համարում երեկվա միջադեպի ժամանակ ԱԺ անվտանգության աշխատողների վարքագիծը։

«Անօրինական ու անթույլատրելի վարքագիծ էր պատգամավորների հանդեպ»,- ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց Վարդանյանը՝ ընդգծելով՝ նման վարքագիծը երբեք չի հանդուրժվելու։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց, թե ինքը տեսել է՝ ինչպես են «Հայաստան» խմբակցության պատգամավորները հրահրում անվտանգության աշխատակիցներին ու վիրավորում։

Հիշեցնենք՝ երեկ իրավիճակն Ազգային ժողովում հերթական անգամ լարված էր:

ԱԺ նախագահը ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին՝ հորդորելով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին դուրս տանել դահլիճից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ