03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կրակել հլը որ չի ստացվում իրենց մոտ, չի էլ ստացվի. Փաշինյանը՝ ընդդիմության մասին

Թող գան, ապացուցեն, որ այս ամբիոնին կանգնած մարդը և մարդիկ Արցախը թողնում են, առերես խոսակցությունից անընդհատ փախչում են, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության գործելաոճին։

«Մի ժամանակ դռնփակից էին փախչում, հիմա նաև դռնբացից են փախչում։ Սա ինչի՞ մասին է վկայում։ Աղմուկն այլևս իմաստ չունի, ժամանակն է բովանդակային քննարկման, շիշ շպրտելուց սկսած՝ ինչ կարող էր տեղի ունենալ, տեղի է ունեցել։ Դե կրակել հլը որ չի ստացվում իրենց մոտ, չի էլ ստացվի։ Կա խոսակցություն, եկեք խոսենք»,-ասաց վարչապետը։

Փաշինյանն ասաց, թե պատրաստակամություն է հայտնում դռնփակ և դռնբաց ռեժիմով հանդիպել ընդդիմության հետ և պատասխանել իրենց բոլոր հարցերին։

«Իրենք միայն ինձ հետ խոսելուց չեն խուսափում, իրենք իրենց գործատուի հետ խոսելուց էլ են խուսափում, որովհետև իրենց գործատուն գնալով ավելի է հասկանում, որ այս մարդիկ ջուր են ծեծում։ Հայհոյանքների բառապաշարը սպառվել է, եկեք բովանդակային խոսենք», – ասաց Փաշինյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ