22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՔՊ-ականներից շատերը սարսափած են․ «Փաստ»

«Այդքան համարձակություն կունենա՞ն Վերջին մի քանի օրերին ՔՊ-ում գերլարված, թեժ մթնոլորտ է: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախից ու «անկլավներից» հրաժարվելու բաց հայտարարությունից հետո քպականներից շատերը սարսափած են, բայց ոչ թե Արցախի կամ Հայաստանի, այլ իրենց մշուշոտ հեռանկարից:

Մեր իշխանական աղբյուրը փոխանցում է, որ Նիկոլ Փաշինյանն իր խորհրդարանական խմբակցության անդամներին հանձնարարել է հերթով-կարգով շարքով իր հայտարարություններն անվերապահորեն պաշտպանելու մասին հայտարարություններ անել: Մի քանիսն արդեն աչքի ընկել են «հունանավետիսյանությամբ»՝ ընդհուպ հասնելով այնպիսի անհեթեթ ծայրահեղությունների, ինչպես, օրինակ՝ արցախահայությանը Գլենդելում կամ Ավստրալիայում ապրող հայերի հետ համեմատելը: Սակայն, մեր տեղեկություններով, շատերը խուսափում են և աշխատում են այս օրերին մաքսիմալ ստվերում մնալ:

Մի շարք քպականներ նեղ շրջապատում ասել են, թե ցանկություն չունեն պատասխանատվություն կրել նման կապիտուլ յացիոն գործողությունների համար: Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, նրանք անհանգստացած են ոչ միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանի հետ միասին պատասխան են տալու, այլև նրա համար, որ մի օր կարող է արթնանան ու պարզեն, որ այլևս իշխանություն չունեն, մնացել են անհենարան ու «անտեր»:

Մեր տեղեկություններով, որոշ պաշտոնյաներ ու պատգամավորներ ցանկանում են հրաժարվել պաշտոնից կամ մանդատից, սակայն վախենում են, քանի որ գիտեն՝ Նիկոլ Փաշինյանը բոլորի վրա «կոմպրոմատներ» ունի և ամեն քայլի կդիմի՝ միայն թե հեռացողներ չլինեն:

Ի դեպ, կան կարծիքներ, որ այդ ծանր մթնոլորտի հետևանքն էր նաև հերթական սադրանքը, որ քպականները երեկ իրականացրեցին խորհրդարանում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ