22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Սասուն, բա չե՞ս ուզում գնաս Հ1 ու տու-տու-ներդ ուղղես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող Նիկոլին, թե՞՝ դու էլ ես համամիտ նրա հետ». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սասուն, բա չե՞ս ուզում գնաս Հ1 ու տու-տու-ներդ ուղղես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող Նիկոլին, թե՞՝ դու էլ ես համամիտ նրա հետ։

Նիկոլ կապիտուլյանտն Արցախը համարում է Ադրբեջանի մաս։

ԵԿ, Սասուն Միքայելյան, Արամ Սարգսյան, Սպարապետի զինակիցներ, սպաներ, գեներալներ, ձայն հանեք, ու՞ր եք։

Կամ Ալեն Սիմոնյանի նման ազնիվ ասեք՝ սատարում եք Նիկոլին ու ճանաչում եք Արցախն Ադրբեջանի կազմում, կամ՝ դատապարտեք Նիկոլին։

Երրորդ ուղի չկա։

Բան ասեք հասկանանաք ձեր տեսակետից, եթե ունեք իհարկե։

Քաղաքականության մեջ կիսահղի չի լինում։

Կամ Արցախը հայկական եք ճանաչում, կամ Նիկոլի նման՝ ադրբեջանական։

Գնդակը ձեր դաշտում է:

Հ.Գ. Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողն արժանի է հավիտենական տու-տու-ների։

Իսկ ի՞նչ կասեր ու կաներ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողին Վազգեն Սպարապետը, դուք լավ պետք է իմանաք։

Դե ձեզ տեսնեմ.
Վազգեն Սպարապետի համախոհներն եք, թե՞՝ Արցախյան պայքարն ուրացող Նիկոլի»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ