12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Միավորված հայեր”-ին քվեարկում են հոգնածները

“Միավորված հայեր” կուսակցության առաջնորդ Ռուբեն Ավագյանը Henaran.am-ի հետ զրույցում  նախընտրական քարոզարշավի անցած 2 շաբաթը դրական է գնահատում: Նա չի կարող ասել, թե քանի տոկոս կհավաքեն: “Տղա ջան, որ համոզված չլինեինք, որ 5 տոկոսի շեմը հաղթահարելուն ենք, չէինք պայքարի: Մեզ քվեարկելու են իշխանությունից եւ ընդդիմությունից հոգնածները: Իսկ նրանք մեծ թիվ են”,-ասաց Ռ. Ավագյանը: Վերջինս համոզված է, […]

ԵԽ ԽՎ ԳԴՀ պատվիրակության անդամ Կատրին Վերները տարածել է հայտարարություն Հայոց ցեղասպանության մասին

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ամեն տարի աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին հարգում է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության զոհ դարձած իր նախնիների հիշատակը : Ստամբուլի հայ մտավոր, քաղաքական ու մշակութային վերնախավի ձերբակալությունը երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված եւ իրագործված բնաջնջման քաղաքականության սկիզբն էր: Բնաջնջման այդ գործին զոհ դարձան 1,5 միլիոն հայեր: Գերմանիան այդ ժամանակ Օսմանյան կայսրության […]

ՕԵԿ նախկին խոսնակը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

ՕԵԿ նախկին խոսնակ Սուսաննա Աբրահամյանը  ՕԵԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց Սուսաննա Աբրահամյանը. ”Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր փոստով ուղարկել եմ կուսակցությունից դուրս գալու իմ դիմումը”: Henaran.am-ի հարցին, թե ինչո՞ւ կուսակցությունից դուրս գալու որոշումն այս փուլում կայացվեց, Սուսաննա Աբրահամյանն ասաց.”Հարցը հետին պլան էր մղվել` հաշվի առնելով իմ զբաղվածությունը, […]

ՕԵԿ նախարարը խաղից դուրս. ՀՀԿ-ն սատարելու է ԲՀԿ-ի՞ն

Թիվ 25  ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար, “Օրինաց երկիր” կուսակցության անդամ  Մանուկ Վարդանյանն ինքնաբացարկի դիմում  է ներկայացրել թիվ 25 ԸԸՀ-ին: Henaran.am-ի հետ զրույցում  ՕԵԿ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանն ասաց, որ դա  պայմանավորված է եղել կուսակցության քաղաքական որոշմամբ: Մանուկ Վարդանյանը ՕԵԿ ցուցակի 13-րդ համարն է եւ պայքարելու է համամասնական ընտրակարգով: […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Միլանի նահանգապետին

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստային, ով Երևանում է գտնվում “Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք” միջոցառումների շրջանակներում: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական բարեկամական առնչությունները դարերի պատմություն ունեն եւ լավ հիմք են ապահովում արդյունավետ եւ բազմաոլորտ համագործակցություն ծավալելու համար: Դրա լավագույն վկայությունն են անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ Նախագահի այցը […]

Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ Ստյոպա Սաֆարյան, Օսկանյանի,Արմեն Ռուստամյանի, Հմայակի հետ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ‘Ժառանգություն’ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ համաձայն չէ Ստյոպա Սաֆարյանի այն կարծիքի հետ, թե ընտրությունների վերահսկման միջկուսակցական  շտաբը  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շտաբն է: Նա հավելեց, որ համաձայն չէ այլ քաղաքական գործիչների հետ եւս. ‘Ստոպայի հետ համաձյան չեմ, համաձայն չեմ Արմեն Ռուստամյանի, Արա Նռանյանի, Արծվիկ Մինասյանի, Հմայակ Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի […]

Թուրք գործչին ձերբակալել են Հայոց ցեղասպանության մասին գրքի պատճառով

Բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանի ‘Հայոց Ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ’ հայերեն եւ անգլերեն տարբերակներով երկհատորյա գիրքը լույս կտեսնի նաեւ թուրքերենով: Այդ մասին Հենարան մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գրքի հեղինակը: ‘Ես ավելի քան 55 տարի բառ առ բառ, պատառիկ առ պատառիկ գրառել, ուսումնասիրել ու հրատարակել եմ բռնի տեղահանված, Ցեղասպանության ականատես դարձած հայերի վկայությունները:Գրքի […]

Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բուլղարիայում

Ապրիլի 21-ին Սոֆիայի “Լյումիեր” դահլիճում ապրիլի 24-ի միջոցառումների շրջանակում ԲՀ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո, Սոֆիայի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության եւ Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ լիբանանահայ  Միսակ Քելեշյանի հանրային ելույթը, որը ներկայացրեց  Մեծ Եղեռնից հետո Անթուրայում երիտթուրքերի կողմից ստեղծված պետական որբանոցում հայ որբերի թրքացման քաղաքականությանն առնչվող  փաստեր եւ տեսանյութեր: Միջոցառմանը ներկա էին […]

‘Որպեսզի մայիսի 7-ին բաց ճակատով նայենք միմյանց’. ՀՀԿ ուղերձը

Այսօր ՀՀԿ գործադիր մարմինը ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. ‘Հարգելի´ կուսակիցներ, Մենք ձեզ հետ միասին բավականին արդյունավետ անցանք քարոզարշավի կեսը: ‘Հավատանք, որ փոխենք’ կարգախոսով մենք ակտիվորեն ներկայացնում ենք Հայաստանի յուրաքանյուր քաղաքացուն ուղղված դրական փոփոխությունների մեր ծրագրերը: Միասին մենք շատ բան ենք փոխելու մեր երկրում: Ու փոխելու ենք նաեւ այն բացասական ավանդույթները, որոնք մեր […]

Թուրքիան թույլ չի տալիս Իսրայելին մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

Թուրքիան արգելափակել է Իսրայելի պատվիրակության մասնակցությունը մայիսի 20-ին եւ 21-ին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, հաղորդում է “Hurriyet”-ը: Անկարան մերժել է դաշինքի մի շարք անդամների` ներառյալ ԱՄՆ-ի խնդրանքը`  միջոցառմանը` իսրայելցիների մասնակցությունից հանելու իր վետոն: Թուրքերը պնդում են, որ դրա համար Իսրայելը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի 2010-ին իր 9 քաղաքացիներին սպանելու համար: Ընդ որում, Թուրքիայի ԱԳ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի