22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ-ն չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը քիչ առաջ հայտարարեց, որ ԱԺ նախագահի ընտրությունները կանցկացվեն ժամը 11:30-ից 12:30-ը` ԱԺ նիստերի դահլիճի հարակից սրահում: “Կողմ քվեարկողները ջնջում են “դեմ”-ը, դեմ քվեսրկողները` “ կողմ”-ը”,-պատգամավորներին հիշեցրեց նա: Նշենք, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը չի մասնակցի ոչ ԱԺ նախագահի, ոչ էլ` փոխնախագահների ընտրությանը:

Գուրգեն Արսենյանը Հովիկ Աբրահամյանից երաշխիք ուզեց

Աժ նախագահի թեկնածու Հովիկ Աբրահամյանի ելույթից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը ձայն խնդրեց եւ նշեց, որ Հովիկ Աբրահամյանի ելույթի հետ կապված որեւէ  հարց չունի, սակայն լուրջ խնդիր է համարում ԱԺ քվեարկությունների գործող մեխանիզմը եւ պատգամավորների` միմյանց փոխարեն գրանցելու հանգամանքը: “Կարծում եմ՝ ճիշտ կլինի մենք այսօրվանից ստանանք Ձեր երաշխիքը առ այն, որ […]

Նախագահի թեկնածուն ուղղագրական սխալ է թույլ տվել

Բարաք Օբամայի հավանական մրցակից, ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության միասնական թեկնածու Միթ Ռոմնիի նախընտրական շտաբը iPhone-ների համար նախատեսված քարոզչական հավելվածում ուղղագրական սխալ է թույլ տվել: Հավելվածն սկսել են տարածել մայիսի 29-ից: Այն պարունակում է Ռոմնիի նախընտրական լոզունգները, որոնցից մեկում “Ամերիկա” բառը սխալ է գրված.  “Ավելի լավ Ամերիկա”` “A Better America” գրելու փոխարեն ստացվել է “A Better Amercia”: […]

Հովիկ Աբրահամյանը` ԱԺ միակ թեկնածու

Այս պահին խորհրդարանում ելույթ է ունենում ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը, ով խորհրդարանական մեծամասնության՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրվեց որպես ԱԺ թեկնածու: Այլ խմբակցություններն իրենց թեկնածու չառաջադրեցին: ՛՛Շնորհակալ եմ ԱԺ նախագահի պաշտոնում իմ թեկանծությունը կրկին առաջադրելու համար: Նախ եւ առաջ երախտապարտ եմ ՀՀ նախագահին իր վստահության համար, երախտապարտության իմ խոսքն եմ ուղղում նաեւ իմ հարազատ կուսակցությունը […]

Սիրիացի ապստամբներն ալ-Ասադին վերջնագիր են ներկայացրել

Սիրիացի ապստամբները նախագահ Բաշար ալ-Ասադին 48 ժամ են տվել ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագիրն իրականացնելու համար, հաղորդում է “Reuters”-ը: Իրենց պահանջները չկատարելու դեպքում ապստամբներն իրենց ազատ են հայտարարում բոլոր պարտականություններից: Ապստամբները հայտարարել են, որ մտադիր են պաշտպանել խաղաղ բնակիչներին եւ այն բնակավայրերը, որտեղ նրանք ապրում են: Անանի նախագիծը, որին սիրիական իշխանությունները պաշտոնապես […]

Մեզ ընտրել են, որովհետեւ հավատացել են. ՀՀ նախագահը հաջողություն մաղթեց ԱԺ աշխատանքներին

ԱԺ հինգերորդ գումարման առաջին նստաշրջանը րոպեներ առաջ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո  հայտարարվեց բացված: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, մինչ ԱԺ նախագահի ընտրությունը, նիստը վարում է տարիքով ամենաավագ պատգամավորը` Մկրտիչ Մինասյանը: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթ ունեցան  Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Սերժ Սարգսյանը նախ շնորհավորեց ԱԺ հինգերորդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ, շնորհակալություն […]

ՀՀԿ-ն որոշեց Ազգային ժողովի ղեկավար կազմը /վիդեո/

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, ՀՀԿ գործադիր մարմնի նիստում եւ խորհրդում հաստատվեց Ազգային ժողովի կազմի թեկնածուները: Աժ նախագահ կլինի Հովիկ Աբրահամյանը, տեղակալներ` Էդուարդ Շարմազանովը եւ  Հերմինե Նաղդալյանը: Այս եւ այլ հարցերի պատասխանները տեսանյութում:

Կոալիցիոն համաձայնագիրը

Մայիսի 31-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ կնքվեց կոալիցիոն հուշագիր: Հուշագրում մասնավորապես ասվում է. ՛՛Հիմք ընդունելով 2012 թվականի  մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, կարեւորելով 2008 թվականի մարտի 21-ին ստորագրված քաղաքական կոալիցիայի համաձայնագրի ոգուն համապատասխան քաղաքական համագործակցության շարունակականությունը, նպատակաուղղելով ջանքերը երկրում կուտակված խնդիրները նախաձեռնողական եւ նորարարական մոտեցումները լուծելու ուղղությամբ, երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության հաստատուն […]

Շուշան Պետրոսյանն ասաց, թե ինչպես կաշխատի խորհրդարանում /վիդեո/

Երգչուհի, ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանը, ով այսօր ԿԸՀ էր եկել իր պատգամավորական մադատն ստանալու, մեկնաբանել է այն տեսակետը, թե իր` քաղաքականություն մտնելով, երգարվեստը կորցրեց լավագույն երգչուհուն, իսկ Ազգային ժողովն ունեցավ վատ պատգամավոր:  Շուշան Պետրոսյանն նշել է նաեւ այն ոլորտները, որտեղ կցանկանար փոփոխություններ տեսնել: Երգչուհի պատգամավորն իրեն չի պատկերացնում խսիտ դասական հագուստներով եւ պատգամավոր դառնալուց հետո չի պատրաստվում թարմացնել […]

“Կարո՞ղ ա գիտեք Ազգային Ժողովը Տեր Թոդիկի դպրոցն է”. Ռուբեն Հայրապետյան /վիդեո/

Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, որը ԿԸՀ էր եկել մանդատն ստանալու, հայտարարեց, որ 5-րդ գումարման Ազգային Ժողովի նիստերին իր ներկայությունը պայմանավորված չի լինելու ԱԺ նախագահի անձով: Հիշեցնենք, որ նիստերից մշտապես բացակայող Ռուբեն Հայրապետյանը գործող խորհրդարանի նիտերին առավել հաճախ սկսեց ներկայանալ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից եւ Սամվել Նիկոյանի` ԱԺ նախագահ նշանակվելուց հետո: Նա ի դեպ, այս մասին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի