22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահի ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի առթիվ, որում մասնավորապես ասված է. ‘Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ: Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտը մեր ժողովրդի առջեւ զարգացման նոր դռներ բացեց: Դա պատմական հնարավորություն էր, որի շնորհիվ մեր հանրապետությունն ու ժողովուրդը հետագա տարիներին ու տասնամյակներին արձանագրեցին լուրջ ձեռքբերումներ […]

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցել են խաղաղ եւ հանգիստ. Պետդեպ

ԱՄՆ-ի  Պետդեպարտամենտը կիսում է միջազգային դիտորդների կարծիքը մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է “Ամերիկայի ձայն” ռադիոկայանը, Եվրոպայի եւ Եվրասիայի երկրների հարցերով դեպարտամենտի խոսնակ Ռոբերտ Հիլթոնը նշել է, որ նախորդ կիրակի Հայաստանում կայացած ընտրությունները խաղաղ եւ հանգիստ մթնոլորտում են անցել` դիտորդների եւ ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությամբ: Հայաստանի Օմբուդսմենի գրասենյակը 148 դիմում է ստացել […]

Ի՞նչն է ոգեւորել էքս առաջին տիկնոջը . օրվա կադր

 ՀԱԿ-ի հանրահավաքին այսօր մասնակցում էր նաեւ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը` Լյուդմիլա  Տեր-Պետրոսյանը: Սակայն նա` ամուսնու կողքին հարթակում չէր, այլ ժողովրդի մեջ էր, շրջում էր եւ զրուցում նրանց հետ: Հանրահավաքների մշտական մասնակիցները փորձում էին հիշել, անցած հանրահավաքներից մեկում տեսել էին նրան, բայց այդպես կարծես չհիշեցին: Գուցե՞ ՀԱԿ-ի խորհրդարան մտնելն էր ոգեւորել ՀԱԿ-ի առաջին տիկնոջը:

ՀԱԿ-ի յոթնյակը ԱԺ-ում կղեկավարի Հրանտ Բագրատյանը

ՀԱԿ հանրահավաքի ընթացքում այդպես էլ չհայտարարվեց այն անունները, որոնք անցնելու են խորհրդարան: Henaran.am-ի թղթակիցը փորձեց ճշտել Նիկոլ Փաշինյանից, ով դժվարությամբ պատասխանեց. ՛՛Անցնելու եմ ես, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Արամ Սարգսյանը,Լեւոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, իսկ Հրանտ Բագրատյանը կդառնա խմբակցության ղեկավար՛՛:

Տեր-Պետրոսյանը կպայքարի դրսից

Սիրելի հայրենակիցներ, Նախ եւ առաջ պարտքս եմ համարում խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության այն բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են Հայ Ազգային Կոնգրեսին ու նրա մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին։ Քիչ թե շատ ժողովրդավարական պետությունների համար սովորական այդ քայլը Հայաստանի պարագայում պետք է համարել ոչ միայն քաղաքական համակրանքի, այլեւ քաղաքացիական քաջության դրսեւորում՝ նկատի ունենալով վարչական, […]

ՀԱԿ-ը կդիմի Սահմանադրական դատարան

ՀԱԿ հանրահավաքին Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը դիմում է Սահմանադրական Դատարան՝ չեղյալ հայտարարելու ընտրությունների արդյունքները: ՛՛Մենք դեռ չունենք իրավաբանական ձեւակերպումը, սակայն ունենք հիմքերը, դրանք են՝ մասսայական փող բաժանելը,  ցուցակների ուռճացումը, դրոշմակնիքի թանաքի պատմությունը, վստահված անձանց հետապնդումը, ծեծի ենթարկելը՛՛:Նա նշեց, որ միայն թանաքի մասով երկու օրեքի կետ  է խախտվել: Նա անկեղծացավ, որ ընտրություններից հետո տրտմած էր, […]

Նիկոլ Փաշինյանը մտնելու է խորհրդարան

Ցեղասպանություն է համարվում մարդկանց համար այնպիսի պայմանների ստեղծումը, որը նպաստում է մարդկանց արտագաղթին  կամ ոչնչացմանը: Հենց դա են անում Հայաստանի իշխանությունները: Նման հայտարարությամբ իր ելույթը սկսեց Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ ինքը մտնելու է ԱԺ եւ շարունակելու է պայքարը: Նա նշեց, որ մայիսի 6-ին քայլելով Երեւանի փողոցներով,  մտածել է, որ եթե Նիժնի Նովգորոդում ցեղասպանության տարիներին միկրոավտոբուսներ […]

ՀԱԿ հանրահավաքը մեկնարկեց Հանրապետականի հրկիզմամբ

Ազատության հրապարակում  ՀԱԿ հանրահավաքը մեկնարկեց ՛՛Մենք հաղթել ենք՛՛, ՛՛Լեւոն նախագահ՛՛ վանկարկումներով : Բարձր երաժշտության ներքո մի քանի ցուցարար հրապարակավ այրեցին Հանրապետական կուսակցության զինանշանով դրոշները եւ հանրապետական պաշտոնյաների լուսանկարները: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց հանրահավաքը բացված: ՛՛Ոչինչ, որ երկու օր առաջ մի քիչ տխրեցինք, հուսահատվեցինք, բայց դա չի նշանակում, որ պետք է հավաքենք ճամպրուկներն ու […]

Արամ Կարապետյանը տեղյակ է այն փոփոխություններից, որոնք կլինեն կառավարությունում /վիդեո/

ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ իշխանության կուրսի փոփոխություն չի սպասվում, ինչն էլ նշանակում է, որ ապագա կառավարութան կազմում լուրջ փոփոխություններ չեն լինի: Արամ Կարապետյանի համոզմամբ, գուցե լինեն անձերի փոփոխություններ, բայց ոչ քաղաքական կուրսի: Henaran.am-ի-ի հետ զրույցում Արամ Կարապետյանն այսօր ասել է, թե տեղյակ է այն փոփոխություններին, որոնք կլինեն: Արամ Կարապետյանի […]

Ով քանի աթոռ կզբաղեցնի ԱԺ-ում

Նախնական հաշվարկներով,  համամասնական ցուցակով ՀՀԿ-ն 5-րդ գումարման Ազգային ժողովում կունենա  40 պատգամավոր, 28 մանդատ կհասնի ԲՀԿ-ին: Ընդդիմադիր Հայ ազգային Կոնգրեսը կունենա 7 պատգամավոր, իսկ ՀՅԴ-ն,  “Ժառանգությունը” ու “Օրինաց երկիրը”` 5-ական: Չնայած քաղաքական ուժերը լռում են այս օրերին, սակայն ներկուսակցական խմորումները կարգով` ներսում փորձում են առաջնորդներից ստանալ “դաբրոները”, թե ով է մայիսի 21-ին նստելու խորհրդարանի աթոռներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված