20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում գործող կառույցը չի կարող ղեկավարվել Սփյուռքում գործող կուսակցությունից. ՌԱԿ ատենապետ

“Հայաստանում գործող կառույցը չի կարող ղեկավարվել Սփյուռքում գործող կուսակցությունից”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը  նման հայտարարություն է արել Ռամկավար ազատական կուսակցության (Հայաստան) նորընտիր ատենապետ Հակոբ Ավետիքյանը: Նա նշել է, որ Սփյուռքում գործող ՌԱԿ-ի բազմաթիվ կառույցներ գտնում են, որ կուսակցության կենտրոնական վարչությունը պետք է լինի Հայաստանում:

Հակոբ Ավետիքյանն ասել է, որ 2003 թվականից ի վեր կուսակցությունը չի մասնակցել համապետական ընտրություններին, այժմ կուսակցության գործունեությունն ակտիվացնելուն ուղղված քայլեր են իրականացվում, ճշտվում կուսակցության անդամության ցուցակները:

“Այսօր այնպիսի իրավիճակ է, երբ մարդիկ տարբեր կուսակցությունների անդամատոմսեր ունեն: Մենք պետք է խուսափենք նման բաներից”,-նշել է նա:  Հակոբ Ավետիքյանի խոսքով, թեեւ այս տարիներին կուսակցությունը կորուստներ է ունեցել, բայց հիմնական կորիզը պահպանվել է:

Խոսելով խորհրդարանական ընտրություններից, ՌԱԿ ատենապետը կարեւորել է քարոզարշավի ընթացքում հանդուրժողականության մթնոլորի առկայությունը: Նրա կարծիքով, սակայն, մայիսի 6-ի ընտրությունները որակապես չեն տարբերվել նախորդներից, պարզապես մեթոդներն են փոխվել: Հակոբ Ավետիքյանը այս ամենի հետ մեկտեղ կարծիք է հայտնել, որ ընտրությունների արդյունքներն արտացոլել են ժողովրդի կարծիքը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ