08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ կմնա ՀԱԿ-ից

“ՀԱԿ-ում միշտ էլ եղել է երկու տեսակետ այն հարցի շուրջ, թե կարելի՞ է արդյոք ինչ-որ կերպ համագործակցել ԲՀԿ-ի հետ, թե ոչ: Կարծես թե այն ուժերը, որոնք դեմ են եղել համագործակցությանը, հիմա լքում են Կոնգրեսը”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կոնգրեսի ներսում տեղի ունեցող խմորումներին, կարծիք է հայտնել ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանը: Հիշեցնենք, որ օրերս “Հանրապետություն” […]

Ամերիկայի Հայկական Համագումարի հայտարարությունը ԱԺ ընտրությունների կապակցությամբ

Այսօր Ամերիկայի Հայկական Համագումարը հայտարարություն է տարածել Հայաստանում 2012թ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, որում մանսավորապես ասված է. ‘Համագումարին քաջալերում է Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ՎեհաԺողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական Խորհրդարանի նախնական զեկույցները, որոնք Հայաստանի խորհրդարանական ընտրությունները որակեցին որպես […]

Օսկանյանն իրեն խաբվա՞ծ է զգում

Այսօր civilnet.am-ում տպագրվել էր հոդված` ‘ԲՀԿ-ի քաղաքական թեւը պարտվու՞մ է’ վերնագրով, որում մասնավորապես ասված է.’Դատելով մամուլի հրապարակումներից և ‘Բարգավաճ Հայաստան’ կուսակցության համամասնական ցուցակից մի շարք ինքնաբացարկներից՝ կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ում հաղթում է բիզնես-չինովնիկական թևը: Մայիսի 6-ի ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու խնդրի հետ կապված ԲՀԿ-ի ներսում կարծիքները բաժանվել էին երկու մասի: Քաղաքական թևը, […]

Իրանը պատրաստ է “ամեն ինչ նորից սկսել”

Իրանի իշխանությունները  պատրաստ են  “քայլ առաջ կատարել” եւ “ամեն ինչ նորից սկսել”, որպեսզի բանակցությունների միջոցով որոշում կայացնեն իրենց միջուկային ծրագրի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Միշել Ռոկարը, ով այժմ անհատական այցով գտնվում է Թեհրանում, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Հանգստյան օրերին նա բանակցություններ է վարել Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհիի եւ Ազգային անվտանգության […]

Լքում է ՀԱԿ-ը

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրիի կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘’Ինչպես գիտեք, վերջին երկու ամիսների ընթացքում, ՀԱԿ-ի վարած քաղաքականության եւ ԱԺ ընտրությունների հետ կապված հարցերի շուրջ փորձել եմ պահպանել լռություն: Ունենալով որոշ տարաձայնություններ` այնուամենայնիվ լռությունս հետապնդել է մեկ նպատակ` ԱԺ նախըտրական շրջանում` Հայ Ազգային Կոնգրեսում, միասնակնությունը չխաթարել, միեւնույն ժամանակ, […]

Հոմսում իր տան մեջ հայ է սպանվել

Սիրիայի Հոմս քաղաքում` իր տան մեջ, սպանվել է ազգությամբ հայ,  57-ամյա Րաֆֆի Քարջյանը: Դեպքի վերաբերյալ առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն: Հայտնի է միայն, որ սպանվողը մասնագիտությամբ անասնաբույժ էր: Չնայած ապրիլին կնքված հրադադարին, Սիրիայում չեն դադարում արյունահեղությունները: Կառավարական զորքերի եւ ապստամբների միջեւ 2011-ի մարտից սկսված հակամարտության արդյունքում  ՄԱԿ-ի տվյալներով մոտ 10 հազար  մարդ է զոհվել:

Փոխնախարարի պաշտոնից հրաժարվե՞լ է

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՕԵԿ  համամասնական ցուցակի 10-րդ հորիզոնականում գտնվող Դավիթ Կարապետյանին առաջարկվել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարի պաշտոնը: Սակայն նա հրաժարվել է այդ առաջարկից, պնդելով, որ պատգամավոր է ուզում աշխատել: Հավանաբար նա կմտնի Ազգային ժողով: Հիշեցնենք, որ Դավիթ Կարապետյանը Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն է եղել, եւ թեկնածուների առաջադրումների ժամանակաշրջանում ազատվել է աշխատանքից, դարձել […]

ՀՀԿ-ն բավականաչափ ռեսուրս ունի, որ չգնա կոալիցիայի. Մանվել Բադեյան/վիդեո/

Կլինի՞ նոր կոալիցիա, թե՞ ոչ: Այսօր ՀՀԿ-ական Մանվել Բադեյանն այս  հարցին անդրադառնալով` նշեց.’’Այդ հարցը դեռեւս չի քննարկվել մեր քաղխորհրդում”: Պատգամավորի կարծիքով` ”ՀՀԿ-ն բավականաչափ ռեսուրս ունի, որ չգնա կոալիցիայի,  բայց պետք է լսել նաեւ մնացածի կարծիքը, որը պետք է ի մի բերել: Եթե մենք ապահովել ենք բացարձակ մեծամասնություն, դրա իմաստը չեմ տեսնում, բայց կարծիքները կարող են […]

Քոքոբելյանն ու Արզումանյանը կգնան խորհրդարան

“Ազատ դեմոկրատների” քվոտայի ցուցակում անցողիկ եւ ոչ անցողիկ տեղերում որեւէ տեղաշարժ չի նախատեսվում”,-այսօր հայտարարել է “Ազատ դեմոկրատներ”-ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանը եւ հավելել, որ թե կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, թե նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը կգնան նորընտիր խորհրդարան: Հիշեցնենք, որ “Ազատ դեմոկրատները” “ժառանգության”հետ համատեղ համամասնական ցուցակով մայիսի 6-ին կայացած խարհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթահարեցին անցողիկ 5 տոկոսի շեմը: […]

Եվրոպան` առանց Հունաստանի

Հավանականությունը, որ Հունաստանը կլքի եվրոյի գոտին, մեծանում է ժամ առ ժամ: Կոալիցիոն կառավարություն կազմելու վերջին փորձը` այս անգամ երկրի նախագահ Կարոլոս Պապուլյասի կողմից, ամենայն հավանականությամբ, հաջողությամբ չի պսակվի: Իսկ դա կնշանակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց  արդյունքում կհաղթեն ձախերը, ովքեր կողմ են երկրի վարկատուների թելադրած պայմաններին, այն է` խիստ տնտեսության քայլերից զերծ մնալ, հաղորդում է “NEWSru.com’-ը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի