Ահաբեկիչները գրոհել են Հալեպը. 25 մարդ է սպանվել
Ահաբեկիչների անհայտ խումբը գրոհել է Սիրիայի Հալեպ քաղաքը: Գրոհայինները առեւանգել եւ սպանել են 25 մարդու, հաղորդում է “SANA” գործակալությունը: Ականատեսների խոսքով` հանցագործներն առեւանգել են տեղի բնակիչներին, դաժանորեն կրակել նրանց, իսկ այնուհետեւ աղավաղել նրանց դիակները:
ՄԱԿ-ի դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լերկեն, ով զբաղվում է հումանիտար համագործակցության համակարգմամբ, հայտարարել է, որ հումանիտար օգնության կարիք ունեցող սիրիացիների թիվը հասնում է 1,5 մլն-ի: Օգնության սուր կարիք ունեն Իդլիբ նահանգը` 350 հազար մարդ, Հոմս քաղաքը` 250 հազար, որտեղ ավելի քան 100 պետական հաստատություններ են վերածվել ապաստարանների այն մարդկանց համար, ովքեր ռմբակոծությունների հետեւանքով զրկվել են իրենց տներից:
ՄԱԿ-ն արդեն Սիրիա է ուղարկել 461 մլն մարդու համար նախատեսված սննդամթերք ` հումանիտար օգնության շրջանակներում:
Սիրիայում հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից: Զինված ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնաթողումը: