15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ժամանակն է վերջ դնելու, թե որ կողմից է գալիս նախաձեռնությունը. Խաչատուր Քոքոբելյան

“Մենք  գտնում ենք, որ կարելի է շատ առողջ քաղաքական մրցակցության  պայմաններ ստեղծել եւ այդ առողջ քաղաքկան բանավեճի , հարցերի շուրջ քննարկումների արդյունքում մեր հասարակության համար բարենպաստ օրենքներ ընդունել”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր, “Ազատ դեմոկրատներ”-ի վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` ներկայացնելով իր տպավորությունները 5-րդ գումարման խորհրդարանի աշխատանքի վերաբերյալ:

Նշենք, որ խորհրդարանը նորանշանակ կառավարության գործունեության հնգամյա ծրագրին հավանություն տալուց հետո արտահերթ նստաշրջան է գումարել:

Մեր դիտարկմանը, թե կառավարության գործունեության ծրագրի քննարկմանը եւ վարչապետը, եւ ՀՀԿ-ական պատգամավորները շեշտեցին, որ կառավարությունը բաց է համագործակցության համար, անգամ նման միտք հնչեց, թե մենք ուզում ենք ձեզ հետ աշխատել, օգնեք մեզ, արդյո՞ք “Ժառանգություն” խմբակցությունը պատրաստ է օգնել կառավարությանը, չնայած հանգամանքին, որ դեմ քվեարկեց նրա ծրագրին, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանել է. ” Մենք պատրաստ ենք օգնել այնպիսի գործընթքացի, որը բխում է ՀՀ քաղաքացու, Հայաստանի ժողովրդի շահերից, ուստի մենք թշնամական չենք  տրամադրված: Կարծում եմ շատ վաղուց այդ մոտեցումները, քաղաքական պայքարն անձնական դաշտ տեղափոխելը երկուստեք` թե իշխանության, թե ընդդիմության կողմից  ինչ-որ չափով վերացել են: Այսինքն, խնդիրները զուտ  քաղաքական են եւ ոչ անձնական”:

Պատգամավորի խոսքով, ոչ-ոք այդ խնդիրներն “իր ընտանիքից չի բերել”, պարզապես, բոլորը  պետք է քաջ գիտակցեն, որ այսօր Հայաստանը լրջագույն խնդիրներ ունի. “ՀՀ քաղաքացու` կենսական խնդիրներից մինչեւ մարդու իրավունքները ամենաէլեմենտար առումով  իրացված չեն, եւ մարդն այսօր լուրջ խնդիրներ ունի Հայաստանում”:

Henaran.am-ի դիտարկմանը, թե ասվածը նշանակո՞ւմ է, որ էական չէ՝ թե նախաձեռնությունը կգա իշխանակա՞ն, թե ընդդիմադիր դաշտից, ընդդիմադիր պատգամավորը պատասխանել է. ” Բացարձակապես էական չէ: Կարծում եմ, ժամանակն է վերջ դնելու, թե որ կողմից է այդ նախաձեռնությունը, պետք է խնդիրները դիտարկել բուն եւ բովանդակային իմաստով: Ես չեմ կարծում, որ որեւէ շատ լուրջ, կենսական  խնդրի բարձրացման դեպքում, այդ թվում՝ նաեւ իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչները, կողմ չեն լինի կամ այդ խնդրի լրջությունը չեն ընկալի: Այդ հույսը, ամենայն անկեղծությամբ, կա”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ