25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ուղեղն էլ չի՞ աշխատում»․ Զախարովան մեկնաբանել է Սպիտակ տան հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Սպիտակ տան հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն առնչություն չունի Կրեմլի վրա ԱԹՍ–ների հարձակումների հետ և տվյալներ չունի, թե ով է կանգնած դրանց հետևում: ««Նովիչոկի» հետ գործերն ավելի արագ էին գնում․ Սպիտակ տունը միշտ «տվյալներ ուներ»։ Ուղեղն էլ չի՞ աշխատում»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։

Երեկվա նիստը կարծես ՀՀ հոգեհանգիստը լիներ, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը՝ սգո սրահի դիմաց կանգնած, իրար հետ երկար տարիներ չխոսող, կռված բարեկամներ. Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է. «Երեկ ԱԺ հարցուպատասխանի բովանդակությունից հետո ձևավորված ծանր տպավորությունը լավագույնս նկարագրում է ռուս արձակագիր Ռոման Սենչինը։ Իսկապես շատ դժվար է մարդ մնալ, շարունակել մարդու նման ապրել, երբ իշխանությունն ու ընդդիմությունը երրորդ դեմքով քննարկում են՝ պետությունը կմնա՞, թե՞ ոչ։ Երեկվա նիստը կարծես Հայաստանի հանրապետության հոգեհանգիստը լիներ, իսկ իշխանությունն ու […]

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն այսօր կավարտեն բանակցությունները ԱՄՆ-ում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն այսօր կավարտեն բանակցությունները ԱՄՆ-ում։ Վաշինգտոնի ժամանակով 13։45-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ կմեկնարկի բանակցությունների եզրափակիչ փուլը, հայտնում են ԱՄՆ Պետդեպից։

Իրավապահները հրահանգ ունեն քաղաքական ճնշումների նոր գործընթաց սկսելու․ «Փաստ»

«Առնվազն վերջին մեկ ամսվա ընթացքում ՔՊ-ի տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ ուղղորդված հռետորաբանություն են կիրառում՝ նորից առաջին պլան բերելով նախկինում արված «հանցագործությունների», «հակապետական քայլերի» և նման այլ թեմաներ։ Ընդ որում, գրեթե բոլորի ելույթներում նույն հնամաշ «սկավառակն» է միացված՝ «դատվելու են», «պատասխան են տալու»՝ հանրությանը վաղուց հոգնեցրած թեզերով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը պատահական չէ, և իրավապահները հրահանգ […]

Նախորդ շաբաթ Փաշինյանը «հայրենասիրության մոդելը» կապել էր Արագած սարի հետ․ «Հրապարակ»

«Հայրենասիրության մոդելի յուրահատուկ պատկերացումներ ունի Նիկոլ Փաշինյանը։ Նախորդ շաբաթ նա «հայրենասիրության մոդելը» կապել էր Արագած սարի հետ եւ հանդիմանել մարդկանց՝ «ոչ մեկի տանը Արագած սարի նկարը չեմ տեսել»։ Այս անգամ «մոդելն» այլ տեսք ունի․ «Հայրենասիրության մոդելը մեզ ասում է՝ պիտի կռիվ տաս անընդհատ, բայց չի ասում, որ մի պահի պիտի ուղղակի ապրես։ Ասում է՝ մեծ […]

Համաձայնության հասնելու լավագույն ճանապարհն Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններն են․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Շուշի կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների հաջորդ փուլը պետք է կայանա այս ամիս Ռուսաստանում։ Նրա կարծիքով՝ համաձայնության հասնելու լավագույն ճանապարհն Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններն են՝ առանց որևէ միջնորդի կամ միջամտության, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի