05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իշխանություններն ամեն ինչ անում են մեզ թուլացնելու և ստեղծելու տպավորություն, որ մենք անճար ենք և պետք է ընդունենք բոլոր պահանջները, որոնք թշնամին մեր առջև դնում է. Ռուստամյան

Ադրբեջանը և Թուրքիան ակնհայտ տանում են այն գիծը, որ բոլոր տեսակի հարցերն այլևս կարելի է լուծել պատերազմով, ուժի պարտադրանքով, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը։

«Հիմա այդ ուժը ցուցադրել են, տեսել են, որ այդ ուժի դեմ անպաշտպան իրավիճակ է, դրանից ավելի են լկտիացել։ Ադրբեջանն իր ծրագիրն ունի Թուրքիայի հետ։ Նրանք փորձելու են օգտվել ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից և Հայաստանից փորձելու են կորզել ամեն ինչ, ինչ հնարավոր է», – ասաց Արմեն Ռուստամյանը։

Պատգամավորի խոսքով՝ այս իրավիճակը շարունակվելու է, քանի դեռ հայկական կողմը ցույց չի տվել, որ կարող է իրեն պաշտպանել։

«Բայց այս իշխանություններն ամեն ինչ անում են մեզ թուլացնելու և ստեղծելու այն տպավորությունը, որ մենք անզոր ենք, անճար ենք և պետք է պարզապես ընդունենք բոլոր պահանջները, որոնք թշնամին մեր առջև դնում է։ Մենք ասում ենք՝ ոչ, հայ ժողովուրդն անզոր չէ, կա այլընտրանք, մենք կարող ենք պարզապես պաշտպանել ինքներս մեզ, ինչպես դարեր շարունակ եղել է։ Հո նոր չհայտնվեցինք այս տարածաշրջանում»,- նշեց Արմեն Ռուստամյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ