07 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում. չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա. Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի պատգամավորներին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է Արցախի ԱԺ խորհրդարանական մեծամասնությանը։ «Նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իմ մասով համարում եմ անտեղի և վիրավորական: Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում: Մենք դրա մասին խոսել […]

Չենք ճանաչում իշխանության կողմից ՀՀ և ԼՂ-ին վերաբերող որևէ հայտարարություն․ «Հայկական նախագիծ»

«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ չի ճանաչում ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքային ամբողջականության ու սահմանների վերաբերյալ որևէ հայտարարության և գործողության լեգիտիմությունը, քանի որ դրանք հակասում են հայ ժողովրդի կամքին, Հայաստանի ու հայության ազգային-պետական շահերին և ՀՀ անկախության հռչակագրին, սահմանադրությանն ու օրենսդրությանը։ «Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Արցախի […]

Այն, ինչ հնչեցվել է Հայաստանի գործող վարչապետի կողմից այսօր, սասանել է հայկական պետականության հիմքերը, ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ապագան․ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի հայտարարությունը

Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն ու Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների պահվածքն ու դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարցերում Ադրբեջանի ցանկություններին անվերապահ ենթարկվելու տրամաբանությամբ, անընդունելի են: Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ են եղել Արցախի պետականությունը կասկածի տակ դնելու ՀՀ իշխանությունների անհասկանալի քայլերը: Մեզ […]

Եկեղեցին հանդես է գալիս ազգային շահերի տեսանկյունից, իսկ իշխանությունները քայքայել են պետականությունը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայ Առաքելական եկեղեցին ահռելի պատմական դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում։ Պետականության բացակայության պայմաններում անգամ, հոգևորից զատ, եկեղեցին նաև պետական ինստիտուտի առաքելություն է ստանձնել իր ուսերին։ Հայության հետ կապված ամենակարևոր հարցերը համակարգվել են եկեղեցու միջոցով՝ Հայրենիքում, թե Սփյուռքում, իսկ հայ ժողովուրդը համախմբվել է հենց եկեղեցու շուրջ։ Դրանով է պայմանավորված, որ օսմանյան […]

Հարց չե՞ք տալիս՝ ի՞նչ է արել Գայանեն, 5000 տղու գլուխ է կերե՞լ. Զոհվածի այրի

Փաշինյանների մասին ոչ մեկն էլ բարձագույն կարծիք չունի, որ կարող են իրենք խղճի խայթ զգային կամ մտածեին՝ որդի կորցրած ծնող է։ Գայանեի կալանավորման հրահանգը դատավոր Ժորա Չիչոյանի կողմից չի իջեցվել, հաստատ Նիկոլ Փաշինյանի կողմից է իջեցվել: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի այրին՝ […]

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության․2

Սույն հրապարակումը հաղորդում է նախապատրաստվող պետական դավաճանության ու կատարված պաշտոնեական կեղծիքի մասին Սույն հրապարակումը հաղորդում է նախապատրաստվող պետական դավաճանության ու կատարված պաշտոնեական կեղծիքի մասին: Զգուշացնում եմ, որ դրան համապատասխան ընթացք չտալու, քրեական վարույթ չնախաձեռնելու և Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին անհապաղ չձերբակալելու պարագայում Հայաստանի իրավապահ համակարգի ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈՌՆԻԿՆԵՐԸ Նիկոլից հետո, որպես նրա հանցակիցներ, ենթարկվելու են խստագույն […]

Եկեք պարզ խոսենք. հիմա անհատական որոշումների պահն է. Վահե Հովհաննիսյան

Սա անոմալիա է։ Երեկվա ծայրահեղ վտանգավոր ասուլիսից հետո առավոտյան ԱԺ-ն հանգիստ սկսում է աշխատանքը։ Տարբեր իրականությունների մեջ ենք. հերոսների ծնողների նստացույց, հասարակություն, որը ցույց տվեց կոշտ դիրքորոշում, անհատներ, որ չլռեցին, Արցախ, որը չլռեց, և ՀՀ ԱԺ։ Օրգանական կապը կտրվել է՝ օբյեկտիվ վտանգների, հանրության մեջ առկա լրջագույն անհանգստության, փողոցի և քաղաքական դաշտում կատարվողի միջև։ Եթե այսօրվա […]

«Տուն պահող» քննիչները թող իմանան՝ վաղը թուրքի տուն են պահելու, բայց հավաքարարի տեսքով. Գեղամ Մանուկյան

Երեկ հերթական անգամ ադրբեջանական թեզերը 100 տոկոսով կրկնելով՝ դավաճանական հայտարարություններ էին հնչեցվում հայրենիքի հատվածները թշնամուն հոժարակամ հանձնելու մասին, այսօր խորհրդարանում քննարկվող օրակարգում մի անմեղ կետ կա պետական պաշտոնյանների վարձատրությունը բարձրացնելու մասին, այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ պարզ հայերենով ասած, դա քննիչների աշխատավարձը բարձրացնելու մասին նախագիծ է. «Հայրենիքի սահմանները պաշտպանող […]

Ակնհայտ է, որ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ՝ պատժամիջոց. Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է. «Քիչ առաջ դուրս եկա «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից. գնացել էի տեսակցելու տիկին Գայանեին, ով Աշոտ Փաշինյանին առերևույթ առևանգելու գործով մեկամսյա կալանքի է դատապարտվել: Տիկին Գայանեի տրամադրությունը լավ էր, կամքը՝ ամուր… Խնդրեց փոխանցել իր անունից շնորհակալություններ նախ զոհվածների ծնողներին, ովքեր լուսացնում են […]

«Կամ Արցախ ենք, կամ ՝«օղլի»։ Նիկոլն ընտրեց երկրորդը, իսկ ՝դու՞…».Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Այլևս չպիտի լինի ոչ մի կուսակցություն, ոչ մի կազմակերպություն, ոչ մի անուն, ոչ մի պաշտոն՝ մենք բոլորս Արցախ պետք է լինենք։ Ինքնորոշված ու Անկախ Արցախ։ Հերիք է, բավ է սեփական «ես»-ով առաջնորդվենք։ Եթե Արցախը հայկական չեղավ, ի՞նչ ես, բոլորիս ճակատին «օղլի» է դաջվելու։ Կամ Արցախ ենք, կամ ՝«օղլի»։ Նիկոլն ընտրեց երկրորդը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված