29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ փոխնախագահը հանդիպեց “Միացյալ Ռուսաստան” կուսակցության ներկայացուցիչ Անդրեյ Կլիմովի հետ

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀԿ խմբակցությունից Վոլոդյա Բադալյանը, Ռազմիկ Զոհրաբյանը եւ ԲՀԿ խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանն ու Մերուժան Սիմոնյանը նոյեմբերի 12-ին հանդիպեցին Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի անդամ, “Միացյալ Ռուսաստան” կուսակցության արտաքին կապերի ղեկավար Անդրեյ Կլիմովի հետ: Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի փոխնախագահը կուսակցությունների միջեւ երկխոսությունն ու համագործակցությունը բնորոշեց որպես […]

Աբսուրդի թատրոն. նախկին նախագահներին նշանակելու է խորհրդական

Էպոսագետ Վարդան Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ ինքը մրցունակ թեկնածու է  եւ անպայման առաջադրվելու է: Սակայն, նա նույնը չի մտածում ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասին` համոզված լինելով, որ Սարգսյանը չի առաջադրվելու /թեեւ արդեն առաջադրվել է-խմբ./: Լրագրողների պարզաբանմանը, թե արդեն այդ մասին պաշտոնական հայտարարություն եղել է, նա նկատեց: “Այո, բայց ինքը […]

Ով այդ պահին այնտեղ լինի, կընդունի տիկնոջը. “Ժառանգությունում” լուրջ չեն համարում ԲՀԿ-ի ձեռնարկը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր երեկոյան տեղի կունենա ԲՀԿ-“Ժառանգություն” հանդիպումը` ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի նախաձեռնած քաղաքական քննարկումների շրջանակներում: Henaran.am–ի հետ զրույցում  ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն ասաց. ”Քանի որ այդ հանդիպումները ոչ պաշտոնական բնույթ են կրում, քաղաքական գործիչը, որը որոշել է ինքը բանակցություններ վարել եւ ինչ-որ հանդիպումներ ունենալ, հավանաբար կգնա “Ժառանգություն” կուսակցություն: […]

“Դաշնակցությունն” ու ԲՀԿ-ը մեկի շո՞ւրջ

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու չի լինի: Սրան նախ և առաջ խոչընդոտում է  ‘Ժառանգության’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` որպես ընդդիմադիր, արդեն իսկ առանձին հանդես գալը: Այս մասին Ադիբեկյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում` հավելելով սակայն,  որ կարող է և անակնկալ լինել: ‘ՀՅԴ-ը տատանվում է, բայց ով գիտե, միգուցե նա, որպես կոալիցիայի […]

Մարգարիտ Եսայանը բարձրաձայնել է

ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը եւ Վահե Էնֆիաջյանը նոյեմբերի 12-ին հրավիրված մամլո ասուլիսում ամփոփեցին նոյեմբերի 8-9-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում կայացած կոնֆերանսի արդյունքները: Կոնֆերանսը, որտեղ ելույթ է ունեցել նաեւ Մարգարիտ Եսայանը, վերաբերել է “Քաղաքացիական հասարակության զարգացման գործում միջմշակութային կապերի դերին”: Կոնֆերանսին ներկա են եղել ԱՊՀ անդամ բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչները՝ բացառությամբ Ադրբեջանի, […]

Անձերի վերաբերյալ քննարկումներ չեն եղել. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ն քաղաքական հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին եւ խորհրդարանական կառավարման ձեւին անցնելու շուրջ քաղաքական կուսակցությունների հետ քննարկումները կշարունակի: Այս մասին  քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: “Շաբաթ օրը մենք հանդիպեցինք ՀՅԴ-ի հետ,  քննարկումները շատ արդյունավետ էին եւ կարծում ենք, որ կարելի է ձեւավորել միասնական այն քաղաքական օրակարգը, այն հիմնախնդիրները, որը […]

Օբամայի նախագահության առաջին ժամկետում ԱՄՆ-ը գլխավոր դերակատարությունը ԼՂ հարցում թողել էր ՌԴ-ին

Կարծում եմ, որ Օբամայի  նախագահության 2-րդ ժամկետի ընթացքում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն ավելի շատ պայմանավորված կլինի տարածաշրջանային զարգացումներով: Խոսելով ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններից` հայտնեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` լրագրողների հետ հանդիպմանը: Բանախոսը նշեց, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, ըստ որի եթե նույն նախագահն է կրկին ընտրվել, ուրեմն  առանձնապես սպասելիքներ չկան եւ տարածաշրջանում ոչինչ […]

Վրաստանում ստորագրահավաք են անցկացնում` Սաակաշվիլիի պաշտոնանկության օգտին

Վրաստանում սկսել են ստորագրություններ հավաքել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վաղաժամ պաշտոնանկության օգտին: Ինչպես հաղորդում է “REGNUM”-ը, նման նախաձեռնությամբ հանդես է եկել “Միաբանություն` հանուն մարդու իրավունքների” ՀԿ-ը: Նախագահի պաշտոնանկման պահանջին արդեն հավանություն են տվել մշակույթի գործիչները, մասնավորապես գրողներ Ջանսուգ Չարկվիանին, Չաբուա Ամիրեջիբին, ինչպես նաեւ ռեժիսորներ Ռեզո Չխեիձեն եւ Գիգա Լորտկիպանիձեն: Կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ ստորագրահավաքը կիրականացվի […]

Ավարտվեց ՀԱԿ-ԲՀԿ փակ հանդիպումը. միասնական թեկնածուի հնարավորությունը

Քիչ առաջ ավարտվեց ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը: Մոտ 1 ու կես ժամ տևած փակ հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ բանակցությունները շարունակվելու են: Օսկանյանի խոսքով` քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր, սակայն դեռևս պայմանավորվածություններ չկան: Բացի Օսկանյանից ԲՀԿ-ն այստեղ ներկայացնում էր Նաիրա Զոհրաբյանը, իսկ ՀԱԿ-ից հանդիպմանը եկել էին  ԱԺ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և Ավետիս […]

Դերասանությունը թատրոնում է գովելի, բայց ոչ կյանքում. Շարմազանով

Նվազագույն աշատավարձի բարձրացման հարցը հույժ կարևոր է` թե քաղաքական, թե տնտեսական, թե սոցիալական, թե բարոյահոգեբանական առումով: Այսօր խորհրդարանում ՀՀ նվազագույն աշխատավարձի փոփոխության մասին նախագծի քննարկմանը, որով կառավարությունն առաջարկում  է նվազագույն աշխատավարձը 2500  դրամով բարձրացնել եւ դարձնել 35 հազար դրամ, հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: “Որակումներ տալ չեմ ուզում, հասարակությունն ինքը կորոշի՝ որն է իրական աշխատանքը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի