Մնում է հավատալ, որ քաղաքական այդ ուժերը գոնե հոգի ունեն. Ա Աշոտյան
ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքական որոշ ուժեր մոտենում են իրենց քաղաքական մահվան, և այս դեպքում մնում է հավատալ, որ նրանք գոնե հոգի ունեն:
”Մնում է հավատալ, որ քաղաքական այդ ուժերը գոնե հոգի ունեն:
Իրականում կենսաբանական բազմաթիվ օրինաչափություններ աշխատում են նաև քաղաքական համակարգում, օրինակ, էվոլյուցիոն տեսության բազմաթիվ դրույթներ և այլն:
Քաղաքական մահը նույնպես կարող է լինել բռնի և բնական, հանկարծակի և երկարատև ծանր հիվանդության պատճառով:
Քաղաքականության մեջ կիրառելի է նաև մահվան գործընթացին վերաբերող էտապայնությունը:
Քաղաքական մահը անցնում է մի շարք փուլեր`նախահոգեվարք, հոգեվարք, “կլինիկական” մահ, “կենսաբանական” մահ:
Վերակենդանացման միջոցառումները նման դեպքերում , որպես կանոն, արդյունավետ չեն:
Մնում է հավատալ, որ քաղաքական այդ ուժերը գոնե հոգի ունեն”,-գրել է նախարարը: