27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիկոլայ Ռիժկովը Սերժ Սարգսյանին ներկայացրել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստի արդյունքները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին եւ հայ-ռուսական դաշնակցային գործընկերության զարգացման, ինչպես նաեւ երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի առավել ամրապնդման գործում բարձր գնահատել հայ ժողովրդի վաղեմի եւ հավատարիմ բարեկամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի անձնական ներդրումը, ընդգծել նրա ակտիվ եւ շահագրգիռ գործունեությունը միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահի պաշտոնում:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել միջազգային կազմակերպությունների շրջանակներում եւս երկու երկրների խորհրդարանականների սերտ փոխգործակցության մասին:

Նիկոլայ Ռիժկովը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Երեւանում այսօր կայացած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստի արդյունքները, կարեւորել հանձնաժողովի առաքելությունը ոչ միայն խորհրդարանների, այլ նաեւ երկու պետությունների միջեւ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:

Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել հանձնաժողովին եւ հույս հայտնել, որ համանախագահների գլխավորությամբ հայ եւ ռուս խորհրդարանականները այսուհետ եւս նույնպիսի արդյունավետությամբ եւ շահագրգռությամբ կշարունակեն իրենց գործունեությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ