11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Թեկնածուն ոգեւորված է քարոզարշավից եւ չի պատասխանում լրագրողների զանգերին/վիդեո/

Թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29–ին նիստում մերժեց թիվ  1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, “Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի բողոք-դիմումը` անվավեր ճանաչելու  թեկնածու, ՀՀԿ անդամ Ռոբերտ Սարգսյանի գրանցումը: Սրան  Henaran.am-ը  կանդրադառնա ավելի ուշ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2 –ին, թիվ  1 ընտրատրատարածքում կայանալու են Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններ: Henaran.am-ին հաջողվեց բլից-հարցազրույց  ունենալ թեկնածուներից մեկի`  Ռոբերտ Սարգսյանի հետ:

Վերջինս ընտրողների հետ  հանդիպումներից  էր վերադարձել,  եւ մենք պահը բաց չթողեցինք նրա,  կարճ ընդմիջումից,  “գողանալ” հինգից-տասը րոպե: Մեր այն դիտարկմանը թե ինչու է անտրամադիր` վերջինս ժպտալով ասաց, որ պարզապես մի փոքր հոգնել է թեժ քարոզարշավից: “Իսկ տրամադրությունս լավ է, որովհետեւ  ընտրողների հետ  հանդիպումներից   մեկ անգամ եւս համոզվեցի, որ մարդիկ հավատում են երկրի ապագային, մարդիկ հավատում են քեզ, որ վաղը` մի օրենսդրական նախաձեռնությամբ նպաստելու ես երկրի կայուն զարգացմանը: Իսկ նման ոգի ունեցող ընտրողների հետ հանդիպումներից ես ավելի եմ  ոգեւորվում եւ մոռանում նույնիսկ աննշան հոգնածությունս”,-ասաց նա:  

Բլից հարցազրույցի այլ մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ