07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ տալուն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Պաղեստինին կազմակերպության դիտորդ պետության կարգավիճակ շնորհեց: Բանաձեւին կողմ են քվերկել ՄԱԿ-ի 193 անդամ-երկրներից 138-ը: Դեմ է քվեարկել 9 երկիր, ձեռնպահ են մնացել 41-ը, մյուսներն ընդհանրապես չեն քվեարկել, գրում է “дни.ру”-ն:

Բանաձեւում նշվում է, որ Գլխավոր ասամբլեան կրկին աջակցում է պաղեստինյան ժողովրդի` ինքնորոշմանը եւ անկախությանը Պաղեստինի պետությունում` պաղեստինյան տարածքներում, որոնք օկուպացվել են 1967-ին: Մինչ այս Պաղեստինը ՄԱԿ-ում ներկայացված էր որպես դիտորդ սուբյեկտ: 

Երկրի նոր կարգավիճակը պաղեստինցիներին հնարավորություն կտա Հաագայի Միջազգային դատարանում ռազմական հանցագործությունների մեղադրանքների հայց ներկայացնել Իսրայելի դեմ: Սակայն պաղեստինցի դիվանագետները հույս են հայտնել, որ իրենց հաղթանակը նոր ընթացք կհաղորդի Իսրայելի հետ` մերձավորարեւելյան հակամարտության  կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցություններում` 2 անկախ պետությունների գոյության միջոցով: Սակայն Իսրայելում այդպես չեն կարծում: Իսրայելցի դիվանագետները բազմիցս հայտարարել են, որ պաղեստինցիների միակողմանի գործողությունները նրանց համար հակառակ ազդեցությունը կունենան: 

Նշենք, որ Պաղեստինի կարգավիճակի բարձրացմանը կողմ է քվեարկել նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվին, ապա Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը դեռեւս սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների ամենամյա հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը կողմ է հանդես գալիս Պաղեստինի անկախ հանրապետության ստեղծմանը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ