07 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գնում է պետական, ազգային, քաղաքացիական դավաճանություն. այս վիճակի հեղինակը դարձել է ազգային չարիք. Րաֆֆի Հովհաննիսյան

105 տարի առաջ այս օրը Սարդարապատում և քույր ճակատներում վճռվեց մեր ճակատագիրը, և մեր ժողովուրդը Մեծ եղեռնից 3 տարի հետո միասնական կարողացավ թշնամուն կանգնեցնել, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: «5 տարի առաջ մեր ժողովուրդն ունեցավ արժանի վերելք, որը պատասխան էր նախորդ տարիների սխալներին: Ցավոք, այդ պայքարը, որը պատկանում էր ժողովրդին, սեփկանաշնորհվեց, […]

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակում են առաջնահերթություն մնալ ԱՄՆ-ի համար. Մեթյու Միլլեր

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակում են առաջնահերթություն մնալ Միացյալ Նահանգների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Մոսկվայում երեկ տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: «Մենք (խմբ.՝ բանակցությունների) սենյակում չենք, սակայն սա շարունակում է մեզ համար առաջնահերթություն մնալ: Ինչպես գիտեք, պետքարտուղարը մի քանի շաբաթ առաջ կողմերին հյուրընկալեց այստեղ՝ Վաշինգտոնում: Ինչպես […]

Դուք եք պետության վաղվա հենասյունը. ԿԳՄՍ նախարարի ուղերձը` հանրակրթական դպրոցների շրջանավարտներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրակրթական դպրոցների շրջանավարտներին: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր և ուղենշային օրվա կապակցությամբ: Գիտեմ, որ շատ հարցեր ունեք. դրանց մի մասի պատասխանները վստահաբար գտել եք դպրոցի և ձեր ուսուցիչների շնորհիվ։ Հարցերի մեծ փնջի համար էլ այս պահին պատասխան […]

Սարդարապատի հերոսամարտին մասնակցել են բազում հոգևորականներ՝ խաչը զենքի վերածելով և քաջալերելով բոլորին․ Զաքարիա վարդապետ

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը գրում է. «Այսօր Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի օրն է, երբ խոնարհվում ենք մեր քաջ նախնիների հիշատակի առջև, աղոթում նրանց համար, ուխտում շարունակել և ավարտին հասցնել նրանց նվիրական երազանքը՝ հայոց պետականության զորացումը։ Այս պայքարին մասնակցել են նաև բազում հոգևորականներ` Գարեգին եպս. Հովսեփյանը, որ գլխավորում էր «մահապարտների» գունդը, Զավեն և Մեսրոպ սրբազանները, Թադեոս, Եզնիկ […]

Տաղավարներն ապամոնտաժեք. Այստեղով Հովիկ Աղազարյանն է անցել․ «Հրապարակ»

«ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու հետ ունեցած ընդհարումից հետո հետամուտ է եղել այդ փողոցից առեւտրի երկաթյա տաղավարներն ապամոնտաժելու հարցում։ Երեկ Աղազարյանը մեր լրագրողին ասել է, որ մի քանի օրից ամբողջությամբ կավարտվի ապամոնտաժման գործընթացը, եւ փողոցը կդառնա անվտանգ` վարորդների եւ ուղեւորների համար։ Հիշեցնենք, որ մարտին Աղազարյանը կնոջ հետ ավտոմեքենայով անցնելիս էր եղել […]

Իշխանության ներկայացուցիչը խառնված է եղել թմրանյութերի ներմուծման գործընթացում․ «Հրապարակ»

Մի քանի օր է, ինչ Ազգային անվտանգության ծառայությունը մեկը մյուսի հետեւից պաշտոնական հաղորդագրություններ է տարածում Հայաստան թմրանյութեր ներմուծելու վերաբերյալ։ Նախ՝ մայիսի 13-ին հայտնի դարձավ, որ 1 տոննա Հերոին է ներմուծվել Հայաստան, որը կապվում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի անվան հետ, սակայն հետախուզման մեջ գտնվող պատգամավորը հայտարարել էր, թե իրենք են բացահայտել դեպքն ու հայտնել […]

Փաշինյանը համաձայն է Ալիևի հետ՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր հաստատելու հնարավորություններ կան։ «Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի մաս»,- ասել է Ալիևը։ Պատասխանելով նրան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային […]

Դու ես ճանաչել, որ Արցախն Ադրբեջան է, հիմա ի՞նչ ես «կապիկություն» անում. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Կապիտուլյանտ, դու ես մերժել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ադրբեջանցիներին զիջելով Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ, Լաչինը, Սուսը, Աղավնոն։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա, որ Արցախն Ադրբեջան է։ Դու ես ճանաչել, որ Արցախն Ադրբեջան է, հիմա ի՞նչ ես «կապիկություն» անում։ Ալիեւի հետ պասերով խաղդ զզվանք ու խղճահարություն է առաջացնում, Նիկոլ»։

«Ենթադրում եմ այնքան վատ թուղթ է, որ Նիկոլը ռիսկ չի անում այդ թուղթն ԱԺ տանել»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Կոմերսանտը» գրել է, որ երեկ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳՆ-ները եռակողմ հայտարարության տեքստ էին համաձայնեցնում, որը պետք է այսօր ստորագրեն Նիկոլը, Ալիևն ու Պուտինը։ Քանի որ էլի «եռակողմ հայտարարություն» է, այլ ոչ թե պայմանագիր, համաձայնագիր կամ նման մի բան, ենթադրում եմ այնքան վատ թուղթ է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված