Այն, ինչ փորձում է անել ԱՄՆ-ն, խաղաղությունը հեշտացնելն է. ուզում ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք. Լուիս Բոնո
Բաքվում հանդիպումներից հետո երեքշաբթի օրը Երևան ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն: Երկու մայրաքաղաքներում ամերիկացի դիվանագետի հանդիպումների նպատակը, ինչպես շեշտում են ԱՄՆ դեսպանատնից, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելն է։ Լուիս Բոնոն Երևանում հարցազրույց է տվել «Ազատության» հայկական ծառայությանը. Ձեր առաջին այցը […]





































