27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պահանջեք ձեր ընտրած և ձեր վարչապետի աթոռը զավթած ու ատելություն քարոզող պատասխանատուից բյուջեն աննպատակային վատնելու փոխարեն պարզապես ձեռնամուխ լինի երկրի պաշտպանական համակարգի հզորացմանը․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր երկրի աշխարագրական դիրքը և տարածաշրջանում շրջապատված մեղմ ասած, ոչ այդքան «բարեկամական» տրամադրվածություն ունեցող հարևաններով (Թուրքիա-Ադրբեջան) չի կարող լինել խաղաղություն, եթե մեր պետությունը պատրաստ չէ երկարատև պատերազմի, քանզի այս տարածաշրջանում նշված կողմերի նպատակն ամենևին խաղաղությունը չէ, այլ իրենց պետությունների ազգային անվտանգության ապահովումը և ֆինանսական հզորացումն է, որը հնարավոր է ինչպես շրջահայաց արտաքին ու ներքին քաղաքականություն վարելով, այնպես էլ անխոցելի պաշտպանական համակարգ ստեղծելով, որը այսօրվա քայլած, ապիկար, ոչ բանիմաց ու անբան իշխանությունները ձախողել են։

Խաղաղությունը նույնպես կենսակերպ է, ինչպես երկարատև պատերազմը։ Սա կոչվում է մեծ քաղաքականություն։ Նրանք, ովքեր չեն գիտակցում այս ամենը և շարունակ խոսում են խաղաղությունից, պետք է գիտակցեն, որ կանգնած են ընտրության առջև․ կա՛մ լռում են և մի կողմ քաշվում՝ հեռանում, քանզի իրենց երազած խաբուսիկ ու կեղծ «խաղաղությունը» երբեք չի լինելու երկրում, և իրենց կեղծ խաղաղասիրական կոչերով ընդամենը մոլորեցնում են հասարակությանը, կա՛մ պետք է պահանջեք ձեր ընտրած և ձեր վարչապետի աթոռը զավթած ու ատելություն քարոզող պատասխանատուից բյուջեն աննպատակային վատնելու փոխարեն պարզապես ձեռնամուխ լինի երկրի պաշտպանական համակարգի հզորացմանը, որը մեր երկրի բոլոր ժամանակների գլխավոր հրամայականն է, էէէէ էս ինչ եմ ասում, էս ումից ինչ եմ ուզում ես էլ արդեն չգիտեմ, մենակ մի բան գիտեմ հստակ՝ խաղաղություն չեն աղերսում, չեն խնդրում, այլ նվաճում ու պարտադրում են:
Հ.Գ. «Խաղաղության չարաշահումը պատերազմից աղետավոր է պարտված ժողովրդի համար»։
Գարեգին Նժդեհ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ