31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկու դիպլոմ ունեցողը աշխատանք չի գտնում, որովհետև դիպլոմ չունեցողն է երկիր ղեկավարում

Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը «Հրապարակ»-ի իր հոդվածում գրում է. «Ասում է՝ երկու դիպլոմ ունեցողը աշխատանք չի գտնում։ Ճիշտ է, ավելին կասեմ։ Երկու դիպլոմ ունեցողը աշխատանք չի գտնում, որովհետև դիպլոմ չունեցողն է երկիր ղեկավարում, որովհետև անդիպլոմավորները իշխանության եկան և պաշտոնն օգտագործելով «դիպլոմ թխեցին»»։  

Ահա, թե ինչպիսի ծախսեր է նախատեսել իշխանությունը

«Ժողովուրդ»-ը գրում է. «Սեպտեմբերի կեսերին քաղաքական էլիտան զբաղված է լինելու ոչ միայն Ազգային ժողովի նոր նստաշրջանի մեկնարկով, այլ նաեւ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի միջոցառմամբ։ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի համար, որը նախատեսված է կազմակերպել սեպտեմբերի 17-20-ը, արդեն ծախսվել է 242 մլն 399 հազար դրամ, որը հավասար է 620 հազար ԱՄՆ դոլարի։ Օրինակ՝ նշված գումարով Նիկոլ Փաշինյանը կկազմակերպեր երկօրյա […]

Թրամփը և Մասկը իրար հետ կաշխատեն /Տեսանյութ/

Reuters-ի փոխանցմամբ՝ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը  երկրի տնտեսական տեսլականը ներկայացնելու  լայնածավալ ելույթի ժամանակ հայտարարել է, որ եթե նոյեմբերի 5-ի ընտրություններում ինքը հաղթի, իր միլիարդատեր աջակից Իլոն Մասկի գլխավորությամբ կստեղծի հանձնաժողով՝ կառավարության արդյունավետությունը բարելավելու համար: Թրամփը չի հստակեցրել՝ ինչպես է աշխատելու նման հանձնաժողովը, բացի այն, որ հանձնաժողովը իր ստեղծման օրվանից վեց ամսվա ընթացքում «խարդախությունն ու […]

ՄԻՊ-ն ու գլամուր իշխանական փարթիները

«Հրապարակ»-ը գրում է. Աննա Հակոբյանը սիրում է պաշտոնյա կանանց հետ երեւալ: Վերջերս Գլխավոր դատախազի ու ՄԻՊ-ի հետ ինչ-որ ճաշկերույթի էին, ինչը հատկապես` անկախ համարվող ՄԻՊ-ի դեպքում բուռն քննարկումների տեղիք տվեց: Երեկ Անահիտ Մանասյանը փորձել է բացատրել․ «Սոցիալական եւ պաշտոնական միջոցառումներ բոլոր պետություններում տեղի են ունենում եւ բոլոր պաշտոնատար անձինք շատ հաճախ․․․ հավաքվում են եւ միասին […]

Ֆրանսիայի նորանշանակ վարչապետը 2021թ.-ին այցելել է Արցախ

Այսօր Ֆրանսիայի նոր վարչապետ նշանակված Միշել Բարնյեն 2021թ.-ին այցելել է Արցախ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ աղբյուրի՝ 2021 թվականի դեկտեմբերի 21-23-ը Միշել Բարնյեն Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսեի հետ այցելել է Արցախ։ Ղարաբաղի տարածքում նրանք հայտարարություն են արել՝ կոչ անելով հետ կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին և պատժամիջոցներ կիրառել պաշտոնական Բաքվի նկատմամբ։

Արմեն Փամբուխչյանն իր բարեկեցության հարցերն է կարգավորում եւ թոշակառու հոր համար 102 միլիոն դրամի սուբսիդիա ապահովում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական խարդավանքները միշտ ուղեկցել են տարբեր ժամանակների իշխանական թիմի ներկայացուցիչներին, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ խարդավանքները հատկապե՛ս ընդգծված են: Արմեն Փամբուխչյանի անունն այդ համատեքստում հաճախ է շրջանառվում: Քաղաքական կուլիսներում պարբերաբար շրջանառվում են տեղեկություններ առ այն, որ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պարբերաբար դավեր է նյութում թիմի ներսում, որ ամեն գնով Երևանի քաղաքապետ […]

Բաքվում քարտեզ են շրջանառում, որտեղ Հայաստանն առանց Տավուշի է, Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի

Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ներն իրենց կայքերում ու սոցցանցերի էջերում սկսել են ակտիվորեն շրջանառել «Հայաստանի նոր քարտեզը», որից հանված են Տավուշը, Գեղարքունիքի արևելքը, Վայոց Ձորը և Սյունիքը։ Դրանք ներառված են Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանին թողնված է ընդամենը 9-10 հազար քառակուսի կիլոմետր տարածք։

Հանրային ռադիոյի նորընտիր տնօրենն անցել է Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին

«Հրապարակ»-ը գրում է. Հանրային ռադիոյի նորընտիր տնօրեն, իշխանությունների սրտի թեկնածու, «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից Արմեն Քոլոյանն արդեն մի քանի շաբաթ է՝ աշխատանքի է անցել եւ անմիջապես լծվել Նիկոլ Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին։ Նա իր նախընտրելի կադրերին է առաջ բերում, «Վերնատուն» հաղորդաշարի վարող Նազելի Օհանյանին նշանակել է մշակութային բլոկի պատասխանատու, ում կոլեկտիվը համարում է ոչ այնքան […]

Նշանակել են նոր վարչապետին /Տեսանյութ/

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միշել Բարնիեին վարչապետ է նշանակել արտահերթ ընտրությունների քաղաքական փակուղում հայտնվելուց գրեթե երկու ամիս անց։ 73-ամյա պարոն Բարնյեն ԵՄ-ի նախկին գլխավոր բանակցողն էր Brexit-ի հարցով և ղեկավարել է բանակցությունները Մեծ Բրիտանիայի կառավարության հետ 2016-ից 2019 թվականներին: Լինելով հանրապետականների (LR) կուսակցության վետերան՝ նա երկար քաղաքական կարիերա է ունեցել և զբաղեցրել տարբեր բարձր պաշտոններ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի