07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց ՌԴ օրենսդիր մարմնի վերին պալատի անդամներին

Ապրիլի 25-ին` Ռուսաստան պաշտոնական այցելության շրջանակներում, Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ռուսաստանի Պետական դումա, որտեղ հանդիպեց Դումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովի եւ Հայաստանի հետ միջխորհրդարանական հանձնաժողովի, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վերահաժողովների ռուսաստանյան պատվիրակություններում ընդգրկված պատգամավորների հետ։ Հայաստանի արտգործնախարարն ու Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորները քննարկեցին երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը՝ ընդգծելով այդ ձեւաչափի կարեւորությունն ու մեծ ներդրումը […]

Ավելանում է քաղաքական ծաղրածուների քանակը. Քոչարյանի գրասենյակ

Արդեն մի քանի օր է, որ մամուլում լուր է շրջանառվում, թե ռուսական ինչ որ հակակոռուպցիոն ՀԿ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց է ներկայացրել ՌԴ դատախազություն: Այս կապակցությամբ 2rd.am կայքը դիմել է  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին` պարզաբանումներ տալու խնդրանքով, ինչին ի պատասխան Սողոմոնյանը նշել է. “Ես միայն նախօրեին եմ ծանոթացել այդ “ցնցող” լուրին: Անկեղծ […]

Ամեն ամբիցիա կուսակցություն է դարձել

“Մեր հասարակությունը կարծես սկսել է քաղաքականացված վիճակից հետ կանգնել եւ ավելի շատ գործ անել: Վերջին քսան տարում մեր հասարակությունը քաղաքական ճնշման տակ է ապրում, որը մեր կյանքի առաջընթացին չի նպաստում”: Այսպիսի կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ճարտարապետ Լեւոն Իգիթյանը` Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակի ներկայացուցիչը: “Մեր երկրում ձեւավորվել է մի շերտ` քաղաքական կլուբ, որը քաղաքական […]

Վերջին շրջանում ՄԹ հետ հարաբերությունները նոր թափ են ստացել. ԱԺ փոխնախագահ

Ապրիլի 26-ին Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետ Քոլին Ռոբերթսին: ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ զրույցում կարեւորվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկրորդ պաշտոնավարման ընթացքում Հայաստանի համար կարեւոր ուղղությունները: ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ անցած հինգ տարիների ընթացքում իշխանության հիմնական ջանքերն ուղղված են եղել […]

“Սերժ Սարգսյանի դարակում” /վիդեո/

“Նախախորհրդարան” նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը այլևս չի պատրաստվում սատարել քաղաքական որևէ ուժի: Նա իր սխալի հետևանք է համարում այն, որ այսօր փոխանակ իր կողմը հավաքելու ընդիմադիր ուժերին և ժողովրդին` ինքն է սատարել այլ քաղաքական ուժերի: Այդ թվում նաև Րաֆֆի Հովհաննիսյանին, որը չի զիջել Սեֆիլյանին մայիսի 9-ը: Այդ օրն էր նախապես հայտարարվել “Նախախորհրդարանի” առաջին Երևանյան մեծ […]

Առյուծն ինչքան էլ ընտելացված լինի, մեկ հարվածը կարող է վտանգավոր լինել. մարքսիստ

Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը վստահ է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեմ չի գնա իշխանություններին ու ընդդիմադիր չի դառնա, սակայն իշխանություններն էլ չպիտի նրա համբերության բաժակաը լցնեն: ”Գագիկ Ծառուկյանը երբեք սուր չի բարձրացնի իր արքունիքի վրա: Բայց առյուծն ինչքան էլ ընտելացված լինի, մեկ հարվածը կարող է վտանգավոր լինել, այսինքն` եթե ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն, […]

ԱԺ մշտական հանձնաժողովները նիստերից

Ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահան Բաբայանի հեղինակած “Արտոնագրային վճարների մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին” օրինագիծը: Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքում թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում իրականացնող գործունեության համար բազային հարկային արտոնագրային վճարը նվազեցնել եւ մեկ մեքենայի […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց բրիտանացի դիվանագետների հետ

Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Քոլին Ռոբերթսին: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում Նորին Մեծության դեսպան Ջոնաթան Էյվզը, դիվանագիտական առաքելության փոխղեկավար Ամիաս Մուրեսը: Քննարկվեցին հայաստանյան վերջին նախագահական ընտրությունները, որոնց իրական արդյունքներով Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրված նախագահն է, իսկ Սերժ Սարգսյանը՝ ընտրակեղծիքների միջոցով հաղթողը: Հովհաննիսյանն անդրադարձավ […]

Գյումրիի քաղաքապետը քաղաք ա սարքում… Բալասանյանը մասնակցեց

Այսօր` ապրիլի 26-ին Գյումրիում կհուղարկավորվի Արտյոմ Կարապետյանը` “Շեկոն”, ով հրազենային վնասվածքներից մահացավ ապրիլի 23-ին Գյումրիում ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, երեկ`37-ամյա Արտյոմ Կարապետյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցել է Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը: Նրա անունից ծաղկեպսակ է բերվել մահացածի հիշատակին: Փորձեցինք տեղեկությունը ճշտել քաղաքապետի մամուլի […]

Թոշակը մեր հաշվին են բարձրացնում. խմբագիրը դժգոհում է նոր հարկատեսակից

2012 թ.-ի դեկտեմբերին ԱԺ-ում ընդունվել է “Շրջանառության հարկի մասին” օրենք: Օրենքի համաձայն`միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչները եռամսյակը մեկ պետք է իրացումից վճարեն հարկ 3.5%, իսկ եկամուտներից` 5%: Այսօր մամուլի ասուլիսում “Հրապարակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը իր դժգոհությունը հայտնեց օրենքի կիրառումից: Եթե մինչ օրենքի ընդունումը տարվա թերթերը վերջում էին իրացումից հարկ վճարում, որը կազմում էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի