04 Հուլիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրք լրագրողը պատրաստ է վերադարձնել իր սեփականություն դարձած հայկական եկեղեցին

Պոլսահայ  ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը սեփական փորձով է համոզվել, որ Թուրքիան հեռու է իրավական պետություն լինելուց: Նա  այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց իր հետ կատարված փաստի մասին.  ” Սեփակայության վկայականը՝ կինս ուներ և դատական քաշքշուկների մեջ էր մտել, բայց չի կարողացել վերցնել։ Բայց ես համոզված եմ, որ Թուրքիայում այս հարցի բարձրացումը ոչ թե մեր դիմումներով է լինելու, այլ հենց իրենց դիմումներով։ Այդ գործողությանը պետք է մասնակից դարձնենք հենց Թուրքիային։ Այս թեմայով պետք է խոսվի, որովհետև շատ լավ հասկանում են, որ հայերի հողերի բացահայտումը Թուրքաիայի փլուզումն է, գույքը կա տեղում է, դրա տիրոջը գտնելը խնդիր ունի Թուրքիան”,-ասաց նա։

Հացպանյանի դիտարկմամբ հենց Թուրքիայի ընդդիմադիր քաղաքացիները պիտի տան մեր հարցերի պատասխանը:

 Պոլսահայ ազատամարտիկը ներկայացրեց թուրքալեզու մի գիրք, որը հրատարակվել էր ծագումով թուրք, հայերի հետ կապ չունեցող երիտասարադ՝ Ույմիդ Քուրդի կողմից, որը անդրադարձել էր Ցեղասպանության խնդրին և օրենքներով բացատրել, որ Հայոց Ցեղասպանությունը պետք է ճանաչեն՝  հենց հողերի տարածքների ճանաչման գնով։ Հացպանյանը տեղեկացրեց, որ Թուրքիայում Կադաստր կոչված պետական հիմնակարությունը 2005թ-ին նախաձեռնել  է Օսմանայան Թուրքիայի հողերի սեփականության բոլոր փաստաթղթերը հրապարակել վեբ-կայքում։ “Սա երկրաշարժ արվեց, անմիջապես ազգային անվտանգության ժողովը նամակ ուղարկեց, որ հանկարծ նման բան չանեք, քանի որ Թուրքիայի անվտանգությանը խարխլող նախաձեռնություն է և առ այսօր կադաստրի վրա արգելանք է դրված”:

“Թուրքիայում ամենից շատ դատական գործերը անշարժ գույքին են վերաբերվում, իսկ ինչպես գիտենք հողերի մեծ մասը հայերն է պատկանել”,–պարզաբանեց Սարգիս Հացպանյանը:

Պոլսահայ գործիչը հիշեց, որ  6 ամիս առաջ Վանում թուրք հայտնի լրագրողը տեղեկացել է, որ իրեն պատկանող սեփականությունը նախապես եղել է հայկական եկեղեցի։Թուրք լրագրողը գիտակցում է այդ պահը և պատրաստ է վերադարձնել այդ տարածքը:

 Պոլսահայ գործիչը հույս հայտնեց, որ հնարավոր է մի օր էլ հետ ստանա իր սեփականությունը, որի վկայականը ունի և որտեղ հիմա նավթ է հոսում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ